Երևանում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռը, զոհեր չկան
14.02.2008,
10:27
Երևանում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռը, զոհեր չկան

Երևանում օդ բարձրանալիս ընկել է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Երևան-Մինսկ չվերթը։
«Տեղի ժամանակով ժամը 4.15 օդ բարձրանալիս վթարային իրավիճակ է ստեղծվել, որի արդյունքում ինքնաթիռը բռնկվել է»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է հայտնել «Հայաստան - Միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։
Նրա խոսքերով, հրդեհը մարվել է օդանավակային վթարային ծառայության ուժերով։
Աբրահամայանը հաղորդեց, որ ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանց մեծ մասին օգնություն է ցուցաբերվլ հենց տեղում։
«Մենք օպերատիվ կերպով հանգցրեցինք հրդեհը, իսկ ուղևորներն անմիջապես հոսպիտալացվեցին։ Զոհեր չկան»,-ասաց Աբրահամյանը։-0-