ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենում կայանալիք անվտանգության քաղաքականությանը նվիրված համաժողովին

08.02.2008, 16:36
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենում կայանալիք անվտանգության քաղաքականությանը նվիրված համաժողովին
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենում կայանալիք անվտանգության քաղաքականությանը նվիրված համաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 9-ին կմեկնի Մյունխեն` մասնակցելու Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Համաժողովին կմասնակցեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, ԵՄ միասնական արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը,15 երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ:

Փետրվարի 13-14-ին նախարար Օսկանյանը կմասնակցի Կիևում կայանալիք Սևծովյան տարածաշրջանի և ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: —0—