Վրաստանի մուտքը ՆԱՏՕ՝ հանրապետության ինքնիշխան իրավունքն է. ՀՀ ԱԳՆ

09.01.2008, 14:43
Վրաստանի մուտքը ՆԱՏՕ՝ հանրապետության ինքնիշխան իրավունքն է. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանի մուտքը ՆԱՏՕ՝ հանրապետության ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Վրաստանի մուտքը ՆԱՏՕ այդ ժողովրդի և Վրաստանի իշխանությունների որոշումն է այն մասին, թե ինչպես են նրանք լուծելու ազգային անվտագության հարցերը։ Դա Վրաստանի ինքնիշխան իրավունքն է»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով, այս հարցում Հայաստանը և Վրաստանը տեսնում են մեկ հիմնական խնդիր՝ տարածաշրջանում ցանկացած պառակտումների առաջացման կանխում։ Ինչպես նշեց ՀՀ արտգործնախարարը, եթե Հայաստանը կամ Վրաստանը ցանկանում են դառնալ անվտանգության հարցերով զբաղվող որևէ կազմակերպության անդամ, նրանց հիմնական նպատակը պետք է դառնա տարածաշրջանում և երկրում անվտանգության ամրապնդումը։

«Այս նպատակով կազմակերպության անդամակցությանը զուգահեռ մեր երկրները պետք է ուշադիր լինեն տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդրին, նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նրանց անդամակցությունը չառաջացնի (դեմարկացիոն) սահմանազատող գծերի։ Այս առումով մենք ամենաբարձր մակարդակով ակտիվ բանակցություններ ենք վարում Վրաստանի հետ և հույս ունենք, որ քաղաքական երկխոսության ճանապարհով այդպիսի գծերի առաջացումը կբացառվի»,- ասաց Օսկանյանը։

Հունվարի 5-ին Վրաստանում, նախագահական ընտրությունների զուգահեռ, տեղի ունեցավ հանրաքվե՝ Վրաստանի ՆԱՏՕ-ի մեջ մտնելու հարցի վերաբերյալ։ Սակայն ներկայումս հանրաքվեի արդյունքները չեն ամփոփվել։

Բելառուսի, Ղրղզստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ միասին Հայաստանը 1992թ.-ից ի վեր ՀԱՊԿ-ն անդամ է։--0—