Երևանում լույս է տեսել չորրորդ «National export register - Armenia 2007-2008» արտահանման կատալոգը

18.12.2007, 12:38
Երևանում լույս է տեսել չորրորդ «National export register - Armenia 2007-2008»  արտահանման կատալոգը
Երևանում լույս է տեսել չորրորդ «National export register - Armenia 2007-2008»  արտահանման կատալոգը

Երևանում լույս է տեսել չորրորդ «National export register - Armenia 2007-2008» ամենամյա արտահանման կատալոգը։ Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Մաստեր» Միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնից, արդեն չորրորդ տարին է, ինչ կատալոգը լույս է տեսնում և դրա առաքելությունն է՝ Հայաստանի տնտեսության ինտեգրացումը համաշխարհային տնտեսությանը։

Կատալոգը ներառում է տեղեկատվություն՝ Հայաստանի ավելի քան 180 կազմակերպությունների, դրանց ծառայությունների և ապրանքների մասին։ Կատալոգում ընդգրկված է ինֆորմացիա Հայաստանի տնտեսության մասին, ինչը թույլ կտա արտերկրյա գործընկերներին ճիշտ պատկերացնել հետագա համագործակցության զարգացումը ՀՀ-ի հետ։

Կատալոգի բաժանորդներն են 200-ից ավելի գործարարներ-միություններ ավելի քան 50 երկրներում, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական պալատներ, ոլորտային միություններ և ասոցիացիաներ, խոշոր արտասահմանյան ներկրողներ։

ՀՀ ԱԳ նախարարության աջակցությամբ կալատոգը տարածվում է արտերկրում բոլոր հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսարաններում։ ՀՀ տարածքում կալատոգը ստանում են միջազգային կազմակերպությունները, դեսպանատները, հայաստանյան նախարարությունների և պաշտոնական ներկայացուցչությունների ղեկավարները։

Միաժամանակ «National export register - Armenia 2007-2008»-ը տարածվում է նաև Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի ունեցող ֆորումների, կոնգրեսների և բիզնես-հանդիպումների ժամանակ։

Մասնակիցների մասին ինֆորմացիան տեղադրվում է նախագծի պաշտոնական կայքում՝ www.export.am, որը Հայաստանի խոշորագույն արտահանողների կայքն է։

«National export register - Armenia 2007-2008» կատալոգի կազմումը և հրատարակումը իրականացնում է «Մաստեր» Միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնը՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության պաշտոնական աջակցությամբ։-0-