Հայաստանից երկու շախմատիստուհիներ մասնակցում են Ռուսաստանում անցկացվող «Ելիզավետա Բիկովայի Հուշամատյան» առաջնությանը
Հայաստանցի երկու շախմատիստուհիներ՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը և միջազգային կարգի վարպետ Սիրանույշ Անդրեասյանը մասնակցում են «Աշխարհի նախկին չեմպիոն Ելիզավետա Բիկովայի Հուշամատյան» կանանց շախմատի միջազգային առաջնությանը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Շախմատի ֆեդերացիայից։
Ելիզավետա Բիկովայի պատվին կազմակերպված առաջնությանը, որն անցյալ ուրբաթ մեկնարկել է Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում և ընթանալու է մինչև դեկտեմբերի 23-ը, մասնակցում են տասը շախմատիստուհիներ հինգ երկրներից, մասնավորապես, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից։
Բացի կանանց գլխավոր առաջնությունից, որն անցկացվելու է շրջանային համակարգով, տեղի կունենա նաև կանացի բաց առաջնություն, որը Կանանց Ռուսաստանի 2008 թ. Գավաթի մեկ փուլն է։
Ելիզավետա Բիկովան սկսել է մասնակցել շախմատի պաշտոնական առաջնություններին 1937 թ.-ից՝ 24 տարեկան հասակում։ Նա համամիութենական և միջազգային մրցումների մրցանակակիր էր, ԽՍՀՄ հավաքականի անդամ, շախմատի պատմության մեջ Շախմատի աշխարհի երրորդ չեմպիոնուհին։-0-

