Խոսել այն մասին, թե նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվելու են՝ հին, օգտագործված մեթոդ է. Ռ. Քոչարյան

Խոսել այն մասին, թե նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվելու են՝ դա հին, օգտագործված մեթոդ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին։
«Դա հին, օգտագործված մեթոդ է։ Այն օգտագործվում է այն մարդկանող կողմից, ովքեր կասկածում են իրենց հաջողությանը կամ համոզված են, որ կպարտվեն։ Նպատակն է՝ արդարացնել սեփական անհաջողությունը ընտրությունների անարդարությամբ», - հայտարարել է Ռ. Քոչարյանը։
Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին իշխանությունների կամքը ազնիվ և արդար ընտրություններ կազմակերպելու գործում, Ընտրական օրենսգիրքն անցավ հնարավոր բոլոր փորձաքննությունները, և բոլոր մասնագետներն ասում են, որ այն համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին։
«Կուսակցությունները ոչ միայն մասնակցում են բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներին, այլ նաև իրավունք ունեն նշանակել վստահված անձանց շատ լայն լիազորություններով՝ քվեարկության և ձայների հաշվման գործընթացները վերահսելու նպատակով։ Այսինքն դա գործընթաց է ինչպես պետության, այնպես էլ քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ։ Ընդ որում ընտրությունները կազմակերպվում են հիմնականում կուսակցություններից ձևավորված մարմնի կողմից։ Այնպես որ գործընթացի բոլոր մասնակիցները պետք է դրան պատասխանատվությամբ մոտենան։ Մենք դրան պատրաստ ենք», - հայտարարել է Ռ. Քոչարյանը։
Այսօրվա դրությամբ անհրաշտ փաստաթղթեր Բաղդասարյանից բացի ներկայացրել են նաև հանրապետության վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, կառավարության նախկին ղեկավար, ընդդիմաիդր Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը, Աժ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
Փաստաթղթերի ներկայացման գործընթացը սկսվել է նոյեմբերի 21-ից և կավարտվի դեկտեմբերի 6-ին։ Հայատանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։--0--