Հնարավոր է, որ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը exit poll անցկացնի Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ

05.12.2007, 12:17
Հնարավոր է, որ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը exit poll անցկացնի Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ
Հնարավոր է, որ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը exit poll անցկացնի Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք  նախագահական ընտրությունների ժամանակ  հնարավոր է, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) կազմակերպի ընտրատարածքից  դուրս եկող ընտրողների հարցում (exit poll)։ Այս մասին երեքշաբթի Հայաստանում հայտարարել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը՝ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հանդիպման ժամանակ  անդրադարձ է եղել ՀՀ նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով ամերիկյան կառավարության կողմից Հայաստանում իրականացվելիք ընտրական աջակցության ծրագրին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ամերիկացի դիվանագետի խոսքերով, ծրագիրը ներառում է տարբեր ոլորտներ և հանդիսանում է  իբրև մայիսյան խորհրդարանական ընտրությունների համանման ծրագրի շարունակություն։

Սակայն Փեննինգթոնն ընդգծել է, որ նոր ծրագիրը կտարբերվի նրանով, որ 2008թ.  նախագահական ընտրությունների ժամանակ  առաջարկվում է նաև ընտրատարածքից  դուրս եկող  ընտրողների  հարցման կազմակերպում  (exit poll) Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից, որի արդյունքներն այնուհետ կտրամադրվեն քաղաքական ուժերին և նրանց հայեցողությամբ` կհրապարակվեն:

Հայաստանի վարչապետը ողջունել է առջարկը,  ասելով, որ դա  բավականին լավ միջոց է`ընտրողների կողմնորոշումը պարզելու, ինչպես նաև ընտրությունների արդյունքները հրապարակելուց  հետո անհարկի շահարկումներից  խուսափելու համար։

Նրա խոսքերով, եթե IRI-ը անգամ չիրականացներ այդ նախաձեռնությունը,  հայկական կողմն ինքը կհրավիրեր մասնագիտացված նման մի կազմակերպություն` այդ հայտնի մեթոդով ընտրությունների օրն աշխատելու և արդյունքները հանրությանը տրամադրելու նպատակով։-0-