2005-2007 թթ.-ին Հայաստանից արտերկիր աշխատանքի մեկնած կանանց թիվը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ կազմելով 6-8 հազ. ուսումնասիրություն
2005-2007 թթ.-ին Հայաստանից արտերկիր աշխատանքի մեկնած կանանց թիվը կրճատվել է մինչև 6,5 տոկոս՝ կազմելով 6-8 հազ.։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտարարեց «Սոցիալական առաջատար տեխնոլոգիաներ» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Մինասյանը՝ ներկայացնելով «2005-2007 թթ.-ին աշխատանքային միգրացիան Հայաստանից» ուսումնասիրությունների արդյունքները։
«Վերջին տարիների ընթացքում Հայաստանից արտերկիր աշխատանքի մեկնած կանանց թվի կրճատումը կարելի է բացատրել Հայաստանում կանանց համար աշխատատեղերի ավելացմամբ», - ասաց նա։
Մինասյանը նաև ավելացրեց, որ Հայաստնում այսօրվա դրությամբ կանանց մոտ աշխատանքի տեղավորման ավելի շատ հնարավորություններ կան, քան տղամարդկանց մոտ։
Ինչպես տեղեկացվում է ուսումնասիրության մեջ, կանայք աշխատանք փնտրելու պատճառով լքում են երկիրը միայն ծայրագույն անհրաժեշտության դեպքում։
Միաժամանակ, հասարակական կազմակերպության նախագահն ավելացրեց, որ 2002-2004 թթ.-ին աշխատանքի համար արտերկիր մեկնածների 14,1 տոկոսը կանայք են։
«Նշեմ, որ 2005-2007 թթ.-ին աշխատանքի համար արտերկիր մեկնածների 93 տոկոսը տղամարդիկ են», - ավելացրեց Մինասյանը։
2005-2007 թթ.-ին Հայաստանից աշխատանքային միգրացիայի ուսումնասիրությունը անց է կացվել «Սոցիալական առաջատար տեխնոլոգիաներ» հասարակական կազմակերպությունների կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
Ընտրովի հարցմանը մասնակցել է 6927 մարդ Երևանում և Հայաստանի մարզերում 1500 տնային տնտեսություններից։ Հարցումն անց է կացվել 2007 թ.-ի փետրվար-մարտ ամիսներին։-0-