«Ալմաստ» արկածային մարտաֆիլմի պրեմիերան տեղի կունենա Երևանում` դեկտեմբերի սկզբին
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում դեկտեմբերին տեղի կունենա հայ-ռուսական համատեղ «Ալմաստ» արկածային մարտաֆիլմի պրեմիերան, հաղոդեց ֆիլմի գլխավոր հերոս, «Ֆուլ կոնտակտ կարատեի» միջազգային ֆեդերացիայի (IFCKF) նախագահ Գոռ Վարդանյանը։
«Մաֆիայի մասնակցությամբ «action» ոճում արկածային ֆիլմերի ոգով նկարահանված կինոնկարը կրկօրինակվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով»,- ասաց նա։
Վարդանյանն ավելացրեց, որ ֆիլմում նկարահվել են «Ֆուլ կոնտակտ կարատեի» միջազգային ֆեդերացիայի 30 անդամներ, որոնցից 10-ը միջազգային առաջնությունների հաղթողներ են։
«Ալմաստ» ֆիլմը նկարահանվել է Գոռ Վարդանյանի նախագծով՝ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կլիմենկոյի կողմից, սցենարի հեղինակն է Արմեն Վաթյանը։ Գլխավոր դերում հայտնի ռուս դերասան Յուրի Նազարովն է։
Ֆիլմն այն մասին է, որ Գեղարդի միջնադարյան վանական համալիրում ալմաստ է թաքցված։ Մոսկվայի մաֆիայի ներկայացուցիչները գալիս են Հայաստան և իրենց հայ գործընկերների հետ սկսում են թանկարժեք քարի որոնումները։ --0—