Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը մտադիր չէ միավորվել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ. ՄԿԿ-ի առաջնորդ
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը մտադիր չէ միավորվել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ։ Այս մասին հայտարարեց ՄԿԿ-ի առաջնորդ Յուրի Մանուկյանը հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ՀՀԿ-ին միավորվելու հնարավորության մասին հարցին։ ՄԿԿ-ն նախագահական ընտրություններին աջակցում է ՀՀԿ-ի առաջնորդ՝ Սերժ Սարգսյանի թեկնածությանը։
«Մենք այլ գաղափարախոսություն և տարբեր ծրագրեր ունենք։ Մեր կուսակցության գաղափարախոսությունը կենդանի, անընդհատ փոփոխվող օրգանիզմ է, որն ունի գիտական ամուր հիմք», - ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ կոմունիստական գաղափարախոսության հետ ծանոթանալու համար երկար տարիներ են անհրաժեշտ։
Միաժամանակ նա նշել է, որ ՄԿԿ-ի և ՀՀԿ-ի ծրագրերի մեջ որոշ ընդհանրություններ կան՝ հայտարարելով, որ հանրապետականների սոցիալական ծրագրերում առկա են սոցիալիզմի որոշակի տարրեր։ Նրա կարծիքով, ՀՀԿ-ի ծրագրերը ուղղված են երկրի բարգավաճմանը և բնակչությոն սոցիալական վիճակի բարելավմանը։
Այսօր Հայաստանում գործում են երեք կոմունիստական կուսակցություններ. Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը (3,7 հազ. անդամ), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (20 հազ. անդամ) և Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունը (3,7 հազ. անդամ)։.--0—

