Իրանի հայկական համայնքը մեծ ներդրում է ունենում` Իրանի պետության զարգացման գործում. Ահմադինեժադ

25.10.2007, 11:57
Իրանի հայկական համայնքը մեծ ներդրում է ունենում` Իրանի պետության զարգացման գործում. Ահմադինեժադ
Իրանի հայկական համայնքը մեծ ներդրում է ունենում` Իրանի պետության զարգացման գործում. Ահմադինեժադ

Իրանի հայկական համայնքը մեծ ներդրում է ունենում Իրանի պետության զարգացման գործում, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։

«Իրանի հայերը մեր ժողովրդի մասն են։ Դարերի ընթացքում ԻԻՀ տարածքում ապրող ազգերի ներկայացուցիչները մերձեցել և դարձել են մեկ ամբողջություն։ Եվ այսօր  իրանահայերը մեծ ներդրում են ունենում մեր երկրի զարգացման գործում», - ասել է նա չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Հանրայի հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։

Ահմադինեժադն ընդգծել է, որ հայերը, Իրանի այլ քաղաքացիների հետ համատեղ, ակտիվորեն մասնակցում են տնտեսության, առևտրի, գիտության, մշակույթի, քաղաքականության զարգացման գործում։ Միաժամանակ Իրանի նախագահը նշել է, որ ինքը պարբերաբար հանդիպումներ է ունենում երկրի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով հարցերի լայն շրջանակ։

«Ձեր ժողովրդի մասին առավել ջերմ հիշողությունները կապված են այն փաստի  հետ, որ հայերը՝ Իրանում բնակվող մահմեդականների, հրեաների, զրադաշտականների հետ համատեղ ուս-ուսի պաշտպանում էին մեր երկիրը վտանգի դեպքում», - հիշեցրել է Ահմադինեժադը։

Միաժամանակ նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների ներկայիս ձեռքբերումներից։ «Երբ հայ ժողովուրդն ուրախ է, ապա ուրախ է նաև իրանցի ժողովուրդը», - հավաստել է Ահմադինեժադը։

Իրանում բնակվում է մոտ 120 հազ. հայ։ ԻԻՀ-ում հայկական համայնքը վայելում է մեծ հարգանք և ազդեցություն, ունի իր ներկայացուցիչները խորհրդարանում։-0-