Երևանում հոկտեմբերի 10-13-ը կանցկացվի դրամային փոխանցումներին նվիրված չորրորդ միջբանկային խորհրդաժողովը

09.10.2007, 13:02
Երևանում հոկտեմբերի 10-13-ը կանցկացվի դրամային փոխանցումներին նվիրված չորրորդ միջբանկային խորհրդաժողովը
Երևանում հոկտեմբերի 10-13-ը կանցկացվի դրամային փոխանցումներին նվիրված չորրորդ միջբանկային խորհրդաժողովը

Երևանում՝ 2007 թ. հոկտեմբերի 10-13-ը կանցակացվի «Դրամային փոխանցումներ, մանրածախ բանկային ծառայություններ» չորրորդ միջբանկային խորհրդաժողովը։

Ինչպես հաղորդվում է բանկի պաշտոնական կայքում («Anelik.ru»), մասնակիցների թվում են Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, Մոսկովյան արժույթի միջազգային  ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Մամոնտովը, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Էստոնիայի, Իսրայելի բանկերի և դրամական փոխանցումների համակարգերի ներկայացուցիչները։

Միջոցառման նախաձեռնողն է դրամանական մասնավոր փոխանցումների միջազգային «Անելիք»  համակարգը։

Խորհրդաժողովի ժամանակ առաջարկվում է քննարկել ամենաարդիական թեմաներն ու հարցերը՝ դրամական փոխանցումների ծառայությունների զարգացման հեռանկարները, բանկային մանրածախ ծառայությունների բնագավառի ընդլայնմանն առնչվող հարցերը, առողջ մրցակցության խնդիրներն ու հնարավորությունները, այս  բնագավառում տեխնոլոգիական ձեռքբերումներն ու նորարությունները, դրամական միջոցների օրինականացմանն ու «լվացման» դեմ պայքարին առնչվող հարցերը։-0-