Հայ լրագրողներին կսովորեցնեն գոլֆ խաղալ
05.10.2007,
12:14
Հայ լրագրողներին կսովորեցնեն գոլֆ խաղալ
ԶԼՄ-ների համաշխարհային ասոցիացիան (ААМА) հայ լրագրողների համար կանցկացնի գոլֆի ուսուցման դասընթացներ։ Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ասոցիացիայից, կուրսերը կանցկացվեն հոկտեմբերի 10-ին՝ «Արարատ» գոլֆի ակումբում։
Ակումբի մասնագետները լրագրողներին կծանոթացնեն գոլֆի խաղաձևերին, ինչպես նաև հնարավորություն կտան նրանց՝ իրենց ուժերը ցուցադրել այս մարզաձևում։
Լավագույն տասը մասնակիցներին հնարավորություն կընձեռվի այցելել «Արարատ» գոլֆի ակումբ և անվճար օգտվել ակումբի ծառայություններից։ Մյուս լրագրողները կստանան մասնակցության հավաստագրեր։
Լրագրողների համար գոլֆի առաջնության կազմակերպիչն է ԶԼՄ-ների համահայկական ասոցիացիան՝ «Հովնանայն ինթերնեյշնլ» ԲԲԸ աջակցությամբ։-0-

