Թուրքիայում ղեկավարության փոփոխությունից չի կարելի սպասել հայ-թուրքական հարաբերությունների բարելավվում. Վ. Սողոմոնյան
Թուրքիայում ղեկավարության փոփոխությունից չի կարելի սպասել հայ-թուրքական հարաբերությունների բարելավվում։ Ուրբաթ մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։
«Աբդուլա Գյուլի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելը չի նպաստի հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժի, և մենք որևէ հույս չենք կապում այդ գործընթացի հետ», - ասաց նա։
Վ. Սողոմոնյանը հիշեցրեց, որ Թուրքիայի գործող նախագահ Գյուլը երկրում իշխող Արդարության և զարգացման կուսակցության անդամ է և ավելի վաղ զբաղեցնում էր Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը։
«Եթե թուրքական կողմը հնարավոր համարեր փոխել Հայաստանի հետ հարաբերությունները ավելի լավ ուղղությամբ, ապա դա կարող էր անել դեռ այն ժամանակ, երբ Գյուլը Թուրքիայի ԱԳ նախարարն էր։ Գյուլի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելը մոտակա տարիներին ոչինչ չի փոխի հայ-թուրքական հարաբերություններում», - ասաց մամուլի քարտուղարը։
Օգոստոսի 28-ին Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցությունից (ԱԶԿ) առաջադրված թեկնածու, Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլա Գյուլը երրորդ փուլում ընտրվեց այդ երկրի նոր նախագահ։ Գյուլի օգտին քվեարկեց 448 պատգամավորներից 339-ը։-0-