Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Բելգիա

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Բելգիա` մասնակցելու «Պողոսյան հիմնադրամի» կողմից Բրյուսելի դիվանագիտական թաղամասում Villa Empain պալատի վերականգնողական աշխատանքի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Ինչպես «Նովոսի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից՝ հիմնադրամի նախաձեռնության նպատակն է հիշյալ պալատում ստեղծել Արեւմուտքի եւ Արեւելքի մշակույթների երկխոսության կենտրոն։ «Այն նոր շունչ հաղորդելով հայտնի Villa Empain-ին` որպես ճարտարապետական ժառանգություն, խթան կհանդիսանա Արեւմուտքի եւ Արեւելքի մշակույթների երկխոսության համար»,-ասված է հաղորդագրությունում:
Միջոցառումը տեղի կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի բարձր հովանու ներքո:
Ստացված հաղորդագրության համաձայն՝ Բրյուսելում գտնվելու ընթացքում նախարար Օսկանյանը ելույթ կունենա նաեւ «Հենրիխ Բյոյլ» հիմնադրամում (Heinrich BՓll Foundation), որտեղ ներկա կլինեն Բրյուսելի առաջատար վերլուծաբանները եւ գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչները:
«Պողոսյան հիմնադրամը» գործունեությունը սկսել է 1992 թվականից հումանիտար, մանկավարժական եւ մշակութային բնագավառներում, գլխավորապես Հայաստանում եւ Լիբանանում: Հիմնադրամը ֆինանսավորում է մի շարք ոլորտներում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակները: --0- -