Երևանի տարեց մի բնակիչ մահացել է իր բնակարանում
26.07.2007,
15:22
Երևանի տարեց մի բնակիչ մահացել է իր բնակարանում
Երևանի տարեց բնակիչ՝ 80-ամյա Գրիշա Արզումանյանը, մահացել է իր բնակարանում։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարարական ծառայության մամուլի ծառայությունից, հուլիսի 25-ին ժամը 13։00-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մանթաշյան փողոցում գտնվող շենքի թիվ 5 բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան զանգերին, և տուն մտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները կոտրել են դուռը և բնակարանում հայտնաբերել Արզումանյանի դին։--0—