Հայաստանում ձևավորվել է սահմանադրական կուլտուրա

05.07.2007, 16:12
Հայաստանում ձևավորվել է սահմանադրական կուլտուրա
Հայաստանում ձևավորվել է սահմանադրական կուլտուրա

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 15 տարվա անկախության ընթացքում ձևավորվել է սահմանադրական կուլտուրա։ Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք  հայտնեց Հայաստանի hանրապետական kուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի դեպուտատ Արմեն Աշոտյանը։

«Հայաստանը զարգանում է սահմանադրական ճանապարհով։ Գործում են սահմանադրությամբ հաստատված գրեթե բոլոր կառույցները, թեև, մենք, իհարկե, դեռ շատ անելիք ունենք», - ասաց  պատգամավորը։

Նա նկատեց, որ Սահմանադրությունը հանդիսանում է Հայաստանի անկախության կարևոր բաղադրիչը, ինչպես և մյուս բոլոր զարգացած երկրներում, այն որոշում է երկու կարևորագույն խնդիրներ. կարգավորում է հասարակական իշխանությունը և երաշխավորում է ազատությունն ու իրավունքները։

«Մեր Սահմանադրությունը հիմնականում համապատասխանում է բոլոր պահանջներին, այն կարգավորում է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները. քաղաքացու և պետության հարաբերությունները, պետական մարմինների աշխատանքային կառույցները, ինչպես նաև մեր ժողովրդի գաղափարախոսությունը», - ասաց Աշոտյանը։

Պատգամավորի կարծիքով մոտակա 5-10 տարիների ընթացքում երկրում կատարվող բոլոր բարեփոխումները կպայմանավորվեն 2005 թվականին բարեփոխված սահմանադրությամբ։

«Հիմնական օրենքը ոչ միայն ամբողջովին համապատասխանում է մեր գործունեությանը, այլև ապագայի որոշակի ժամկետի համար նախատեսում է բարեփոխումների և զարգացման հնարավորություններ», - ասաց Աշոտյանը։

2007 թվականի հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։ Գործող Հիմնական օրենքը կազմված է 117 հոդվածներից, որտեղ ամրապնդված է, որ Հայաստանը անկախ, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ուր իշխանությունը պատկանում է ժողովրդին։

2005 թվականի նոյեմբերի 27-ին սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ անցկացված հանարքվեից հետո երկրի Հիմնական օրենքի մեջ էական փոփոխություններ և լրացումներ կատարվեցին, որոնք որակապես նոր հնարավորություններ ստեղծեցին ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների և օրենքի գերիշխանության  աապահովման  նպաատկով։–0—