428.41
4.27
396.05
+10
Եղանակը Երևանում
Հայ

Երևանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին

15:15
03 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնված տեղեկությունները Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին:

ԶԼՄ–ների ներկայացուցիչները հարցեր են ուղղել Նաղդալյանին այն մասին, որ բազմաթիվ են քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում։ Երկրորդ հարցը վերաբերում է նրան, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարին ունեցած ելույթում կրկին անդրադարձել է Հայաստանին՝ «խորհուրդ տալով դաս քաղել»:

«Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6 մլն 300․000 թուրքական լիրա: Բացի այդ, Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին», – նշել է Նաղդալյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:

«Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության և կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել:
Ինչ վերաբերում է «պատմությունից դասեր քաղելու խորհուրդներին», ապա որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին:
Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը», – ընդգծել է Նաղդալյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը