437.27
4.41
404.32
-4
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայի ԱԳ նախարար. Անկարան Երևանից հստակ քայլեր է ակնկալում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում

10:15
22 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն TRT Haber թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան Երևանից հայտարարություններից զատ հստակ քայլեր է ակնկալում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հայկական կողմին մեղադրելով գործընթացի ձգձգման համար և երկու հստակ նախապայման առաջ քաշելով։ Երկուսն էլ կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այսպես կոչված`«Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում:

«Ադրբեջանը և մենք անկեղծ ենք: Թե ինչքանով է անկեղծ Հայաստանը, ուզում ենք գործնականում տեսնել: Մինչ այժմ ազդակներ կան, հայտարարություններ կան: Ճիշտ է, ճնշում էլ կա: Դրսից սփյուռքի ճնշումը, ներսից էլ մոլեռանդ խմբերի: Սակայն Հայաստանի կողմից դեռ հստակ քայլեր չենք տեսնում Զանգեզուրի և այլ ծրագրերի հարցում կամ խաղաղության պայմանագրի: Այսինքն` Հայաստանի ղեկավարությունը` Փաշինյանի գլխավորությամբ, խաղաղության համար պետք է դրական քայլեր անի: Միայն խոսքերը բավարար չեն», - ասել է նա:

Ինչպես հաղորդում է tert.am-ը, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է. «Մենք Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է»։

«Մենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ ենք համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է: Մենք մի ժողովուրդ, երկու պետություն ենք», - ասել է Չավուշօղլուն:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 11-ին կայացած առաջին հեռախոսազրույցին՝ Չավուշօղլուն նշել է, որ Էրդողանը Փաշինյանին ներկայացրել է իր տեսակետները:
Թուրք դիվանագետը հայտնել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում տարածաշրջանում, ինչի մասին և հրապարակավ հայտարարարել են։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հայց է ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել Չավուշօղլուի հայտարարությունները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել