Սաղաթելյանը հայտնեց, թե ինչպես է ընդդիմությունը պատրաստվում տապալել իշխանությանը (ՎԻԴԵՈ)

30.04.2022, 20:52
Սաղաթելյանը նշեց, թե ինչպես է ընդդիմությունը պատրաստվում տապալել իշխանությանը. ՎԻԴԵՈ
Սաղաթելյանը հայտնեց, թե ինչպես է ընդդիմությունը պատրաստվում տապալել իշխանությանը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, թե ինչպես է ընդդիմությունը պատրաստվում տապալել իշխանությանը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ.-ի հունիսին իշխանության վերարտադրությունից հետո չի կատարել Արցախի անվտանգության ապահովման և կարգավիճակի հարցերով տրված իր խոստումները: Այն դեպքում, երբ մեզ համար անընդունելի է Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Որպես ընդդիմադիր պատգամավորներ մենք որոշել ենք կազմակերպել բողոքի ակցիաներ», – ասաց Սաղաթելայնն այսօր ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, գլխավոր հարցը, որը ժողովուրդը լուծել է նախորդ շաբաթ, հստակ մեսեջ ուղարկեց միջազգային հանրությանն այն մասին, որ Փաշինյանը չունի նոր զիջումների մանդատ:

«Առաջին փուլը հաջողությամբ ավարտված է, սկսվում է նորը, որը կհանգեցնի իշխանության արագ տապալման: Հայ ժողովուրդը կապացուցի, որ Նիկոլը չունի մանդատ, նա լեգիտիմ չէ, խաբել է մարդկանց և պետք է հեռանա: Ինչպե՞ս դա կանենք: Հասարակության լայն ճնշումով: Գործընթացը սկսվել է», - ասաց Սաղաթելյանը:-0-