ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով

27.02.2023, 23:13
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր միջազգային գործընկերներից շատերը, այդ թվում՝ նրանք, ովքեր գտնվում են այս տարածաշրջանից հեռու, ցուցաբերում են մեծ հետաքրքրություն, որպեսզի նպաստեն առաջխաղացմանն Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման ճանապարհին»,- ասել է նախարարը։

«Մենք, ինչպես բազմիցս ասել է նախագահ Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանք, որը կբխի իրավիճակի կայունացման և ջանքեր ստեղծելու շահերից, որպեսզի այստեղ տեղակայված բոլոր երկրները հնարավորություն ունենան նորմալ, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի հիման վրա, համագործակցել՝ ելնելով սեփական երկրների և ժողովուրդների շահերից», - հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքով, տարածաշրջանային անվտանգությունը մնում է ակտուալ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ -0-