431.27
5.71
396.02
-7
Եղանակը Երևանում
Հայ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

13:38
04 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է Եվրոպական Միության ջանքերն այդ ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

Загружается новость ... "Лево"

«Լավ նորություն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատման հարցը, ինչն անհրաժեշտ է տեղում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է այդ ուղղությամբ ԵՄ-ի ջանքերը, ներառյալ՝ այս հանդիպման հյուրընկալումը»,- գրել է Կոլոմինան՝ կիսվելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հրապարակումը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպման վերաբերյալ:

Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:53
27 Հունվարի 2023
Թուրքիան ճնշում կգործադրի Հայաստանի վրա Ադրբեջանի միջոցով. Սաֆրաստյանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Նա դրական արձագանքեց այն հարցին, թե կարող է այս ամենը հանգեցնել նոր ռազմական էսկալացիայի, եթե Ադրբեջանը թույլտվություն ստանա Թուրքիայի կողմից
21:10
23 Հունվարի 2023
Բլինքենը կոչ է արել Ալիևին բացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ալիևին բացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար
11:53
23 Հունվարի 2023
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է, անհրաժեշտ են հրատապ լուծումներ». ԵՄ հատուկ ներկայացուցիչը գալիս է Երևան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ  է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել
14:51
19 Հունվարի 2023
Արցախի ներկայացուցիչները կհրավիրվեն Կանադայի խորհրդարան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով քննարկմանը մասնակցելու համար
Արցախի ներկայացուցիչները կհրավիրվեն Կանադայի խորհրդարան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով քննարկմանը մասնակցելու համար
14:06
13 Հունվարի 2023
Ինչու՞ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ. Ֆրանսիայի ԱԺ նախագահն արձագանքել է
Ֆրանսիայի ԱԺ խոսնակը պատասխանել է այն հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ
11:18
13 Հունվարի 2023
Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը, Հայաստանը ինչի՞ հաշվին վարի այդ բանակցությունները. Ալեն Սիմոնյան
Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել,  դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, ասել է Սիմոնյանը
15:33
12 Հունվարի 2023
ՌԴ ԱԳՆ. «Ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը»
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը
14:58
12 Հունվարի 2023
Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար
13:56
10 Հունվարի 2023
ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում սպառնալիքնե՞ր է ստեղծում Հայաստանի անվտանգության համար. Փաշինյանը մեկնաբանել է
Փաշինյանն անդրադարձել է այն թեզին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար
13:22
10 Հունվարի 2023
ՀՀ–ում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում. Փաշինյան
Փաշինյանն ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում
09:22
07 Հունվարի 2023
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչով դիմել է Ադրբեջանին և ՌԴ-ին
14:29
04 Հունվարի 2023
Crisis Group-ը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր պատերազմ 2023թ.-ին
International Crisis Group կազմակերպությունը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր պատերազմ 2023թ.-ին