Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբում իր դերակատարության վերաբերյալ
12.04.2022,
16:46
Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբում իր դերակատարության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբում իր դերակատարության վերաբերյալ։
Ֆրանսիայի ԱԳՆ–ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիան հիշեցնում է, որ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ որպես ԵՄ խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ ամբողջությամբ հետամուտ է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության գործին։
«Շարունակվում է աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ` հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու, սահմանների դեմարկացիային ուղղված աշխատանքին աջակցելու, տարածաշրջանն ապաշրջափակելու, ժառանգությունը պահպանելու, երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով։ Դա է, մասնավորապես, փետրվարի 4–ին հանրապետության նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ռեժիմով կազմակերպված ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպայի Խորհրդի նախագահի հանդիպման իմաստը», – նշվում է հայտարարության մեջ։
Հիմա ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյն աշխատանքային այցով գտնվում է Երևանում։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ Ֆրանսիան շահագրգռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանմամբ և ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։–0–