Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին

27.11.2024, 11:35
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

Կարդացեք նաև՝ «Հայաստանի համար ՀԱՊԿ-ի դռները բաց են․ ՌԴ նախագահի օգնական»