ՀԱՊԿ-ը պարտավոր չէր Ղարաբաղում կռվել․ Հայաստանը արտաքին ագրեսիայի չի ենթարկվել․ Պուտին
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Հայաստանը կվերադառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) լրիվ դրույքով աշխատանքին։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հարցերին պատասխանելիս, գրում է ТАСС-ը։
«Հավանականություն կա, որ Հայաստանը կվերադառնա լիարժեք աշխատանքի այս կազմակերպության շրջանակում»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ դրա ընթացքում Հայաստանը արտաքին ագրեսիայի չի ենթարկվել։
«ՀԱՊԿ-ն այստեղ կապ չունի, քանի որ հենց Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։ ՀԱՊԿ-ը կոչված է անդամ երկրներին արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար։ Ղարաբաղյան իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկությունները. Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր պետական տարածքում։ Սա նշանակում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական առնչություն չունի Հայաստանի հետ»,-նշել է ՌԴ նախագահը։