Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը թելադրված է ներքաղաքական գործընթացներով․ Պուտին
28.11.2024,
18:12
Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը, ամենայն հավանականությամբ, թելադրված է հենց Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում՝ ինչ է ուզում անել և ինչպես է ուզում ապահովել սեփական անվտանգությունը։ Կարծում եմ, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հենց Հայաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսներով։ Իհարկե, այս ամենը կապված է Ղարաբաղում ճգնաժամի հետևանքների հետ »,- ասել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը չէր մասնակցելու Աստանայում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովին։