Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել

12.04.2017, 12:09
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել, գրում է «Իրավունք» թերթը։

Թերթի տեղեկությունների համաձայն, դաշնակները, հասկանալով, որ գործադիրում չեն կարող ունենալ ավելի շատ պորտֆելներ, քան ունեն այսօր, որոշել են իշխող Հանրապետական կուսակցությունից հետագա համագործակցության համար կորզել գոնե դեսպանի և ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոն:

«Ավելին, հաշվի առնելով այն, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հնարավոր է չլինի նոր խորհրդարանում, նրա պաշտոնին լուրջ հավակնություններ ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը», – գրում են հոդվածի հեղինակները։

Իսկ դեսպան նշանակվելու հարցում դեռևս քննարկվում են մի քանի թեկնածուների տարբերակներ, նշում է թերթը։–0–