ԼՂՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ-ից ժամանած հայ ուսուցիչների և աշակերտների հետ
26.05.2010,
10:48
ԼՂՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ-ից ժամանած հայ ուսուցիչների և աշակերտների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի մի խումբ ուսուցիչների և սաների:
«Երկրի ղեկավարը կարևորել է մեր երիտասարդ հայրենակիցների ժամանումն Արցախ` նշելով, որ դա ևս մեկ խթան է հայրենիքը մոտիկից ճանաչելու, երկկողմ կապերը էլ ավելի ամրապնդելու ու զարգացնելու գործում: Նախագահն ընդգծել է, որ նման այցելությունները պետք է կրեն հաճախակի բնույթ», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-