Ստեփանակերտի մամուլի ակումբը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտի մամուլի ակումբը շնորհավորել է արցախցի լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 3-ին։
«Արցախի լրագրողներին հաջողություններ ենք մաղթում այս բարդ և անհրաժեշտ գործունեությունում»,- ասվում է շնորհավորական տեքստում։
Միաժամանակ, Ստեփանակերտի մամուլի ակումբը կոչ է արել ԶԼՄ-ներին անել հնարավորը՝ ԼՂՀ-ում խոսքի ազատության ապահովման և չորրորդ իշխանության կայացման համար։
1993թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 26-րդ նստաշրջանի հանձնարարականով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը որոշել է մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր հռչակել։ Ամեն տարի այդ օրն ամբողջ աշխարհում միջոցառումներ են անցկացվում ի նշան նվիրվածության մամուլի ազատության հիմնարար սկզբունքների, ԶԼՄ-ներին ոտնձգություններից պաշտպանության, ինչպես նաև զոհված լրագրողների հիշատակը հարգելու նպատակով։ --0-