Հայկական ժողովրդական պարերի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլն անցկացվեց Ստեփանակերտում

16.06.2009, 14:14
Հայկական ժողովրդական պարերի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլն անցկացվեց Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ժողովրդական պարերի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլն անցկացվեց նախօրեին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, բացի ԼՂՀ Մարտունու և Շահումյանի շրջաններից, փառատոնին մասնակցում էին ԼՂՀ այլ շրջանների և Ստեփանակերտի լավագույն պարի խմբակներն ու մենապարողները:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և ինքնագործ խմբերի մասնակցությամբ:

Մասնագիտացված ուսումնական հաստատությունների կատեգորիայում առաջին տեղը զբաղեցրել են Ստեփանակերտի Գյուրջյանի անվան արվեստների դպրոցը, երկրորդ և երրորղ տեղերը՝ համապատասխանաբար ԼՂՀ Հադրութի շրջանի Թոգ գյուղի արվեստի դպրոցն ու Ասկերանի Մանկապատանեկան արվեստի կենտրոնի պարի խմբակները:

Ինքնագործ խմբերի մրցանակային կատեգորիայում լավագույն արդյունքն է ցույց տվել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Բերդաձոր» պարային համույթը, մրցանակային երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել Ստեփանակերտի թիվ 11 ու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղի պարի խմբակները:

Մրցանակային տեղերը զբաղեցրած բոլոր պարային խմբակներն արժանացել են հավաստագրերի և դրամական պարգևների:

Հայկական ժողովրդական պարերի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլը կազմակերպել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:-0-