ԼՂՀ նախագահը համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ հետ
02.04.2009,
12:38
ԼՂՀ նախագահը համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ հետ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել է բանակաշինությանը և երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-

