Ղարաբաղի կառավարությունը 2009 թ.-ին կշարունակի զարգացնել զբոսաշրջության ոլորտը

12.12.2008, 11:50
Ղարաբաղի կառավարությունը 2009 թ.-ին կշարունակի զարգացնել զբոսաշրջության ոլորտը
Ղարաբաղի կառավարությունը 2009 թ.-ին կշարունակի զարգացնել զբոսաշրջության ոլորտը

ԼՂՀ կառավարությունը 2009 թ.-ին կշարունակի հետևողական քայլեր իրականացնել զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։

Նրա խոսքերով, զբոսաշրջության զարգացման նպատակով ԼՂՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ժամանակ ծրագրվում է ծախսել 40 մլն դրամ, ինչը չորս անգամ գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։

«Այդ միջոցները կուղղվեն հրատապ հարցերի լուծմանը, և դրանց լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել 3 լիամասշտաբ ծրագիր՝ ճանապարհային գովազդային վահանակների տեղադրման ծրագիրը, զբոսաշրջության տեսակետից կարևոր օբյեկտներում տարբեր լեզուներով տեղեկատվական վահանակների ապահովման ծրագիրը,  քարոզչական աշխատանքների իրականացման ծրագիրը, ինչպես նաև ծրագրվում է հանրապետությունում անցկացնել զբոսաշրջության զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ», - տեղեկացրեց Շահվերդյանը։

Զբոսաշրջության վարչության պետը նաև հայտարարեց, որ զբոսաշրջության խթանման և պատմամշակութային հուշարձանների պահպանման նպատակով ծրագրվում է հնագույն Արցախյան Տիգրանակերտի տարածքը, ինչպես նաև հանրապետության մի շարք այլ պատմամշակութային և բնապատմական վայրեր վերածել արգելավայրերի։

«2009 թ.-ին Արցախի Տիգրանակերտի պեղումներն էլ ավելի մեծ թափ կստանան, և այդ նպատակի համար ԼՂՀ պետբյուջեից ծրագրվում է հատկացնել 35 մլն դրամ, այս գումարի մի մասը կուղղվի գտածոների վերականգնմանը», - տեղեկացրեց Շահվերդյանը։

Նրա խոսքերով, 2009 թ.-ին կշարունակի նաև զարգանալ թանգարանային ոլորտը։ Կմշակվի և հաստատման կներկայացվի ԼՂՀ պետական թանգարանների ցանցի զարգացման ծրագիրը, որը կնպաստի նաև զբոսաշրջության և տարածքների համալիր զարգացման խնդիրների լուծմանը», - տեղեկացրեց Շահվերդյանը։

«Թանգարանների պահպանմանն ուղղված միջոցառումներից բացի, ԼՂՀ կառավարությունը 7 մլն դրամի չափով կֆինանսավորի նաև մի շարք կարևոր նոր նախաձեռնություններ։ Այս ուղղությամբ ծրագրվում է իրականացնել թանգարանային հավաքածուների հրատարակմանը, ցուցադրությունների և ցուցահանդեսների կազմակերպմանն, ինչպես նաև թանգարանային ցուցանմուշների պահպանմանն ու վերականգնմանն ուղղված աշխատանքներ», - տեղեկացրեց Շահվերդյանը։

Զբոսաշրջության վարչության պետը նաև հայտարարեց, որ 2009 թ.-ին առաջին անգամ նախատեսված է 0,5 մլն դրամ հատկացնել ԼՂՀ տարածքում գործող ոչ պետական թանգարաններին գիտամեթոդական և այլ տեսակի օգնություն տրամադրելու համար։-0-