Ղարաբաղի կառավարությունը հավանության է արժանացրել ԼՂՀ անկախության 17-ամյա տոնակատարությունների համալիր ծրագիրը

21.05.2008, 11:14
Ղարաբաղի կառավարությունը հավանության է արժանացրել ԼՂՀ անկախության 17-ամյա տոնակատարությունների համալիր ծրագիրը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 17 ամյակին, որը նշվելու է սեպտեմբերի 2-ին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախօրեին կայացած հերթական նիստի ժամանակ հաստատվել է նաև տոնակատարությունների կազմակերպման կառավարական հանձնաժողովի կազմը։ Հանձնաժողովը կգլխավորի Ղարաբաղի փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը։

Կառավարության որոշման համաձայն՝ Ստեփանակերտի քաղաքապետարանին ու մարզպետարաններին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում ձևավորել համապատասխան քաղաքական և մարզային հանձնաժողովներ և մինչև հունիսի 15-ը կառավարական հանձնաժողովին ներկայացնել նախատեսված տոնական միջոցառումների ծրագիրը։--0-