Մարտի 1-ին Արցախում աշխատանք փնտրող անձանց թիվը կազմել է 3 հազար 415 մարդ. Սոցապ նախարարություն

11.03.2008, 18:56
Մարտի 1-ին Արցախում աշխատանք փնտրող անձանց թիվը կազմել է 3 հազար 415 մարդ. Սոցապ նախարարություն
Մարտի 1-ին Արցախում աշխատանք փնտրող անձանց թիվը կազմել է 3 հազար 415 մարդ. Սոցապ նախարարություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. մարտի 1-ի դրությամբ Արցախում աշխատանք փնտրողների և ԼՂՀ զբաղվածության պետական մարմիններում գրանցվածների թիվը կազմել է 3 հազար 415 մարդ, որոնցից 3 հազար 114-ը՝ կին։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունից, մարտի 1-ին գործազուրկի կարգավիճակ է ստացել 3 հազար 154 մարդ, որոնցից 2 հազար 891-ը՝ կին։

2008թ. մարտի 1-ի դրությամբ, գործազրկության նպաստ ստանում է 471 մարդ, որոնցից 408-ը՝ կին։ 2008թ. հունվար-փետրվարին աշխատանքի է տեղեվարվել 17 մարդ, որոնցից 12-ը՝ կին։--0—