Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը

25.02.2017, 13:31
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը, ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության Facebook-ի էջում:

«Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը մոտ ժամանակահատվածում այն կներկայացնի հանրությանը»,- ասվում է հաղորդման մեջ:

Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակման փորձ է իրականացրել Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա և, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:

Միաժամանակ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին հայտնում է, որ այս պահին սահմանին համամատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան: -0-