Արցախի ՊՆ–ն հրապարակել է մարտերում զոհված ՊԲ 36 զինծառայողների անունները

08.04.2016, 11:26
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Պաշտպանության բանակի` մարտերում զոհված 36 զոհվածների անունները։
Արցախի ՊՆ–ն հրապարակել է մարտերում զոհված ՊԲ 36 զինծառայողների անունները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Պաշտպանության բանակի` մարտերում զոհված 36 զոհվածների անունները։

Ապրիլի 2-5–ը ղարաբաղաադրբեջանական ուժերի շփման գծում ընթացած մարտերում հանուն Հայրենիքի զոհվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ`

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը, 1990-2016, ք.Երևան

Շարքային Քյարամ Սլոհանը, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Արտաշավան

Մայոր Հայկ Թորոսյան, 1985-2016, ք.Երևան

Մայոր Ռուդիկ Մովսիսյան, 1976-2016, ք.Ստեփանակերտ

Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյան, 1991-2016, ք.Գյումրի

Շարքային Գևորգ Վարդանյան, 1996-2016, ք.Գյումրի

Կրտսեր սերժանտ Հենրիխ Ղահրամանյան, 1996-2016, ք. Մասիս

Շարքային (Պ) Ղարիբյան Հրանտ Սամվելի, 1947-2016, ք. Ստեփանակերտ

կապիտան Կիրակոսյան Հովսեփ Գեղամի, 1988-2016, Արմավիրի մարզ, գ. Ապագա

եֆրեյտոր (Պ) Մարգարյան Նոդարիկ Արտաշի, 1963-2016, Մարտակերտի շրջան, գ. Մատաղիս

սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի, 1996-2016, ԼՂՀ, ք. Մարտունի

ավ. լեյտենանտ Ստեփանյան Մերուժան Արթուրի, 1993-2016, ք. Գյումրի

շարքային  Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն

շարքային  Ասատրյան Աղասի Սարմենի, 1996-2016, ք. Մասիս

շարքային Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի, 1997-2016, ք. Գյումրի

շարքային  Մկրտչյան Նարեկ Վարդանի, 1996-2016, Սյունիքի մարզ, գ. Որոտան

շարքային  Սահակյան Սարգիս Արմենակի, 1995-2016, ք. Հրազդան

շարքային  Հայրապետյան Դավիթ Ռազմիկի, 1997-2016, Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար

կրտ. սերժանտ Նարինյան Վլադիկ Ստեփանի, 1996-2016, ԼՂՀ, ք. Մարտունի

շարքային Կիրակոսյան Գոռ Կարապետի, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Արևիկ

ավ. սերժանտ(Պ) Սիմոնյան Նվեր Սարոյի, 1990-2016, Հադրութի շրջան, գ. Թաղասեր

ավ. սերժանտ(Պ) Սահակյան Ղարիբ Հայասերի, 1987-2016, Հադրութի շրջան, գ. Տող

շարքային (Պ) Բալայան Ազնաուր Ռաֆիկի, 1987-2016, Հադրութի շրջան, գ. Մոխրենես

մ-ր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի, 1978-2016, ք. Հադրութ

լ-տ Գրիգորյան Հայկ Ռոդիկի, 1993-2016, ԼՂՀ Մարտունու շրջան, գ. Գիշի

ս-տ Գասպարյան Նորիկ Ժորայի, 1996-2016, ք. Կապան

շարք. Զաքարյան Վահե Սամվելի, 1995-2016, ք. Հրազդան

շարք. Միքայելյան Արամայիս Գրիգորի, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Ոսկեհատ

շարք. Աբրահամյան Արամ Արայիկի, 1996-2016, Արմավիրի մարզ, գ. Արտիմետ

շարք.(Պ) Թադևոսյան Վարդան Սուրիկի, 1990-2016, Հադրութի շրջան, գ. Հայկավան

կրտ. ս-տ Գալստյան Սաշա Վաչագանի, 1996-2016, ք. Մեծամոր

ավ. լ-տ Եղոյան Բենյամին Ներսեսի, 1992-2016, ք. Երևան

շարք. Աբգարյան Տիգրան Արամի, 1996-2016, ք. Գյումրի

շարք. Ալիխանյան Վլադիմիր Վարուժանի, 1996-2016, ք. Դիլիջան

շարք.(Պ) Մկրտչյան Գեղամ Ռաշիդի, 1986-2016, Մարտակերտի շրջան, գ. Վանք

ավ. ենթ. Գասպարյան Դավիթ Յուրիի, 1979-2016. ք. Ստեփանակերտ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  7 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 36 զոհ, մոտ 122–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 21–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–