Անկարան եռակողմ հայտարարության կողմ չէ. Զախարովան պատասխանել է Էրդողանին
20.07.2023,
14:18
Զախարովան պատասխանել է Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ ՌԴ խաղաղապահները պետք է հեռանան Արցախից 2025թ.–ին։
«Անկարան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարության կողմ չէ։ Հենց այս փաստաթղթի հիման վրա է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել Ռուսական խաղաղապահ համակազմը, և հենց այս փաստաթղթում են հստակ նշված ինչպես տարածաշրջանում համակազմի տեղակայման ժամկետները, այնպես էլ հերթական հնգամյա ժամանակահատվածով դրա հնարավոր երկարացման պարամետրերը», – հայտարարել է Զախարովան հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են կատարել կարևոր, կայունացնող դեր Լեռնային Ղարաբաղում, հիմնական գործառույթն է պահպանել հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը։
«Հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը` ռուսական խաղաղապահ համակազմի գործունեությունը հիմա էլ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը համապատասխանում է ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի դերակատարների, իմ կարծիքով, նաև Թուրքիայի շահերին։ Այս կապակցությամբ մենք արձանագրում ենք հարթ փոխգործակցություն թուրք գործընկերների հետ Աղդամի շրջանում ռուս–թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում», – հայտարարել է Զախարովան։–0–