Հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ

16.06.2016, 10:47
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:
Հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–