Արցախա-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում Ադրբեջանի քաղաքացու դի է հայտնաբերվել

15.08.2018, 23:19
Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի:
Արցախա-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում Ադրբեջանի քաղաքացու դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի, հայտնում է Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

«Օգոստոսի 15-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն», - նշվում է տարածած հաղորդագրությունում։-0-