ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել Սփյուռքի ներուժը Արցախի միջազգային ճանաչման համար

09.05.2018, 16:53
«Հարկավոր է օգտագործել Սփյուռքի ներուժը Արցախի միջազգային ճանաչման համար», – հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել Սփյուռքի ներուժը Արցախի միջազգային ճանաչման համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հարկավոր է օգտագործել Սփյուռքի ներուժը Արցախի միջազգային ճանաչման համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ։

Շնորհավորելով Սահակյանին Հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ` Փաշինյանն ընդգծեց, որ իր առաջին այցը նա կատարում է հենց Արցախ։

«Անձամբ ծանոթացա բանակի մարտունակության հետ և վստահ եմ, որ այն ունակ է հակազդել բոլոր մարտահրավերներին և պատասխան տալ բոլոր նրանց, ով կհամարձակվի ոտնձգության ենթարկել մեր ժողովրդի անվտանգությունը», – ասաց նա ու ընդգծեց, որ Արցախի և Հայաստանի միջև կապերը կլինեն ամուր։

Փաշինյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միայն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով` Հայաստանի և Սփյուռքի հետ միասնաբար։

«Մենք ընդգծում ենք, որ հետամուտ ենք հարցի միայն խաղաղ լուծմանը», – ասաց նա` հույս հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ որպես լիարժեք կողմերից մեկը։

Սահակյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ինչպես անձամբ Փաշինյանին, այնպես էլ Հայաստանին ու Սփյուռքին`Արցախին աջակցելու համար։

«Արցախի ժողովուրդը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել Հայաստանի և ողջ Սփյուռքի շնորհիվ», – ասաց Սահակյանը։–0–