Ի՞նչ անուններ են ամենից շատը տրվել նորածիններին 2024թ․–ին․ վիճակագրություն

08.05.2025, 15:22
Ներկայացնում ենք 2024թ․–ին Հայաստանում  նորածիններին տրվող ամենատարածված անունների թարմացված ցանկը
Ի՞նչ անուններ են ամենից շատը տրվել նորածիններին 2024թ․–ին․ վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականին հանրապետությունում նորածիններին տրվող ամենատարածված անունների թարմացված ցանկը։

Այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ, երկարամյա ավանդույթի համաձայն, ցուցակը գլխավորում են Նարեն և Դավիթը։ 620 նորածին աղջիկ անվանակոչվել է Նարե, և 1157 տղա՝ Դավիթ։

Աղջիկների ամենատարածված անունների հնգյակում են Լուսեն (563), Արփին (539), Մարիան (486) և Եվան (364), իսկ տղաների ամենատարածված անուններն են Նարեկը (832), Հայկը (625), Մարկը (561) և Արեգը (560):

Տղաների անունների շարքում հաճախ հանդիպում են կրճատ անուններ՝ Լեո (474 ​​երեխա՝ տասներորդ ամենատարածված անունը) և Ալեքս (266 երեխա): Հայտնի արտասահմանյան անուններից են Ռոբերտը (514), Դանիելը (417), Ալենը (176), Էրիկը (157), Ռաֆայելը (98), Ադամը (85), Ալեքսանդրը (82), Հենրին (79) և Անրին (75): Ամենաքիչ տարածված տղամարդու անուններն են Էդվարդը (66), Մենուան (67) և Հակոբը (71):

Ինչ վերաբերում է աղջիկների անուններին, ապա արտասահմանյան անուններից ամենատարածվածներից մեկը Մարին է (317): Տարածված են նաև հետևյալ անունները՝ Էլեն (250), Անգելինա (250), Սոֆի (246), Էվա (242), Արիանա (236), Ամելի (233), Ադրիանա (228), Էմիլի (218), Միլա (214), Սառա (200), Լիա (189), Էլինա (181), Միլենա (174), Յանա (171), Նատալի (141), Սոֆիա (133), Արինա (125), Մերի (110), Ադելինա (110), Միլանա (101) և Լինա (96): Ամենաքիչ տարածված անուններն են Արևը (69), Ադելը (76) և Մոնիկան (76):

Պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարի Հայաստանում ծնվել է 33 593 երեխա՝ 16 022 աղջիկ և 17 571 տղա։