Սուրճի սիրահարներն ավելի երկար են ապրում, իսկ որքա՞ն խմել

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Օրական երկուսից չորս բաժակ սուրճն օգտակար է առողջության համար, ասում է սննդաբան Ումա Նայդուն։
Դիետոլոգը կարծում է, որ սուրճը շատ դրական հատկություններ ունի, երբ այն օգտագործվում է չափավոր: Ուստի օրական չորս բաժակից ավել չի կարելի խմել։
Ինչպես գրում է Pervoe.online-ը՝ հունական Pronews հրատարակությանը հղումով, սննդաբանն իր առաջարկություններում վկայակոչել է գիտնականների վերջերս կատարած հետազոտության արդյունքները, որոնք ապացուցել են այն փաստը, որ սուրճի օգտագործումը կարող է դրական ազդել կոգնիտիվ ֆունկցիաների վրա։ Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ սուրճ խմողներն ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր մի շարք պատճառներով սուրճ չեն խմում։ Դա բացատրվում է նրանով, որ սուրճի մեջ առկա միկրոտարրերը կանխում են ուղեղի արյունատար անոթների խցանումը։
Բացի այդ, փորձագետը նշել է, որ սուրճը պետք է խմել խիստ ֆիլտրացված և առանց շաքարի, ցանկության դեպքում դրան ավելացնել քրքում։
«Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ձեր օրգանիզմն արձագանքում սուրճին: Եթե անհանգստություն կամ անքնություն է առաջանում, պետք է դադարեցնել»,- եզրափակել է փորձագետը։
Սուրճի սիրահարների համար, ովքեր հիպերտոնիա ունեն, վաճառվում է առանց կոֆեինի սուրճ։ Իսկ եթե չկա, կոֆեինը կարելի է մասամբ չեզոքացվել՝ ըմպելիքին կաթ կամ սերուցք ավելացնելով:
Կարդացեք նաև՝ «Ի՞նչ վիտամիններ են անհրաժեշտ ցուրտ եղանակին․ էնդոկրինոլոգ Մերի Կարապետյանը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)»