Բաքուն զուր է փորձում շանտաժի ենթարկել Հայաստանի հասարակությանը. ՀՀ ՊՆ խորհրդական

21.01.2015, 19:51
Բաքուն զուր է փորձում շանտաժի ենթարկել Հայաստանի հասարակությանը, կարծում է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը։
Բաքուն զուր է փորձում շանտաժի ենթարկել Հայաստանի հասարակությանը. ՀՀ ՊՆ խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Բաքուն զուր է փորձում շանտաժի ենթարկել Հայաստանի հասարակությանը, կարծում է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը։

«Դա շատ տարիներ առաջ Ադրբեջանում ընդունված և հետևողականորեն իրականացվող ռազմավարություն է։ Բաքուն լարվածության մշտական քայլեր է ստեղծում ԼՂՀ–ի, այնպես էլ ՀՀ–ի հետ պետական սահմանի տարբեր հատվածներում, և օգտագործում է այդ թաքնված լարվածության ֆոնն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական և քարոզչական նպատակների համար»,– ասաց Ջամալյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
 
Ըստ նրա, Ադրբեջանի գերխնդիրը հայ հասարակությանն այդ շանտաժին ենթարկելն է և Արցախից կամավոր հրաժարվելը։
 
«Այսպես, խաղալով մարդկանց` խաղաղ և անվտանգ ապրելու ամենապարզ ձգտումների հետ, Բաքուն մշտապես տագնապալի ֆոն է ստեղծում, որպեսզի առաջ տանի Հայաստանի` Արցախից հրաժարվելու մասին գաղափարն իբր խաղաղության հաստատման համար»,– ավելացրեց նա։

Ջամալյանը միաժամանակ ընդգծեց, որ դա մոլորություն է, որին այսօր Հայաստանում ոչ ոք չի ենթարկվում, քանի որ բոլորին պարզ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունը չի սահմանափակվում միայն ղարաբաղյան հարցով։
 
«Ադրբեջանում միշտ փայփայել են Նախիջևանի անկլավային կարգավիճակը վերացնելու միտքը։ Պատահական չէ, որ այսօր մենք տեսնում ենք Նախիջևանի սրընթաց ռազմականացման միտումներ։ Հետևաբար, հենց ազատ Արցախն է ներկայիս իր սահմաններում Հայաստանի անվտանգության գրավականը»,– ընդգծեց նա։
 
Այդ համատեքստում Ջամալյանը նշեց, որ հայկական կողմը չի ենթարկվի այդ շանտաժին, հակառակը, հետագայում էլ համապատասխան քայլեր կկատարի, որ այդ «ռազմավարությունը բումերանգի էֆեկտով հարվածի հենց նրանց»։
 
«Գոյություն ունի նաև Ադրբեջանի` հայկական պետությունների հետ պետական սահմանում մշտական լարվածություն ստեղծելու քաղաքական գործոնը։ Մի կողմից, Բաքուն իբր փորձում է հասնել նրան, որ արտաքին աշխարհում Արցախն ընկալվի որպես «թեժ կետ», մյուս կողմից կա ներքաղաքական պատճառ, այդպիսով Բաքվում փորձում են համախմբել իրենց հասարակությունը գործող իշխանությունների շուրջ»,– հավելեց նա։ -0-