Նարիշկին. Մենք ընկալում ենք Հայաստանը` որպես հուսալի ընկեր
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում բացարձակ համաձայնություն է ձևավորվել Հայաստանի հետ համագործակցության հարցում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։
«Բացարձակ համաձայնություն։ Մենք ընկալում ենք Հայաստանը` որպես մեր հուսալի ընկեր», – նշեց Նարիշկինը։
Նրա խոսքերով` ռուսական քաղաքական ուժերը կողմ են Հայաստանի հետ համագործակցությանը` անկախ նրանց հայացքներից։
Նարիշկինը նաև ճիշտ և խոհեմ է համարել ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության որոշումը։
ԵՏՄ–ի ստեղծման պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բեռալուսի և Ղազախստանի կողմից մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 2014 թ.–ի հոկտեմբերի 10–ին։ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները։
Երեքշաբթի տեղի ունեցած Բարձրագույն գերագույն տնտեսական խորհդրի նիստի ժամանակ հայտարարվեց ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման երկրների ընթացակարգերի ավարտի մասին։–0–

