Մեր ընկերությունը շատ սերտորեն աշխատում է «ՌԵ» ԲԲԸ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, հատկապես ՀԿԵ-ի հետ: Նախևառաջ՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀԿԵ ղեկավարությանը՝ դեպի Հայաստան կանոնավոր և անխափան ռեժիմով բեռների ժամանակին տեղափոխման աշխատանքների կազմակերպման համար: Նաև ցանկանում են նշել ՀԿԵ-ի հետ արդյունավետ աշխատանքը Հայաստանից Ռուսաստան և հակառակը հայկական բեռների տեղափոխման կազմակերպման գործում: ՀԿԵ-ի ղեկավարության հետ կանոնավոր հանդիպումները թույլ են տալիս մեզ կարճ ժամկետներում լուծել խնդիրները, ինչը բարենպաստ կերպով է ազդում մեր փոխհարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա:
«Նովոստի-Արմենիա» - Նոյեմբերի 28-ին «ԲՖԻ»-ի և «ՀԿԵ»-ի միջև ստորագրված պայմանագիրը նպատակաուղղված է շարժակազմի տրամադրմանն ու երկաթուղային տրանսպորտով բեռնատարային գործընթացի կազմակերպմանը: Ի՞նչ դրական տեղաշարժեր եք ակնկալում աշխատանում այս պայմանագիրը կնքելուց հետո:
Խ. Մատչանով – Լրացուցիչ պլանով միջին օղակի, արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող ընկերությունների գրեթե բոլոր բեռնափոխադրումների կազմակերպման համար շարժակազմի սուր պակասի ֆոնի ներքո այս պայմանագիրն, առաջին հերթին, թույլ կտա ավելացնել Հայաստանի ուղղությամբ իրականացվող բեռնաշրջանառությունը, որը շարժակազմի պակասի պատճառով 2011 թ.-ի հունիսից կրճատվել է 30 տոկոսով: Միաժամանակ այս շարժակազմի աշխատանքը հանրապետության սահմաններից դուրս կհանգեցնի ՀԿԵ-ի եկամուտների աճին վագոնների օգտագործման նվազման հաշվին: Այս ժամանակակից պայմանագիրը թույլ կտա Հայաստանի բնակչությանը եղանակային պայմանների պատճառով Վերին Լարս հսկիչ անցակետի աշխատանքի դադարեցման հետևանքով չզգալ բեռների հոսքի նվազեցումը, թույլ կտա այլընտրանք ստեղծել ավտոմոբիլային բեռնափոխադրումներին:
Հիշեցնեմ, որ ըստ պայմանագրի՝ ՀԿԵ-ն մեզ հնարավորություն կտա փոխշահավետ պայմաններով օգտագործել ժամանակավորապես պարապուրդի մատնված շարժակազմը Կովկաս-Փոթի-Կովկաս և Կովկաս-Սամսուն (Թուրքիա)-Կովկաս լաստանավային ուղիներում: Ըստ պայմանագրի՝ «ԲՖԻ»-ն բարձումից տասն օր առաջ համապատասխան հայտ է ներկայացնում ՀԿԵ՝ դատարկ վագոններ տրամադրելու համար՝ նշելով վագոններ տալու մոտավոր ժամկետը, վագոնների տեսակը, քանակը, վայրը, ժամանման կայարանը: ՀԿԵ-ն ընդունում է հայտը և երեք աշխատանքային օրվա ընթացքում «ԲՖԻ»-ին տեղեկացնում է համաձայնեցման արդյունքի մասին: Ըստ պայմանագրի՝ ՀԿԵ-ն, ըստ մեր հայտի, տրամադրում է վագոնները հայտի համաձայնեցման պահից մեկ օրվա ընթացքում:
«ԲՖԻ»-ն իր հերթին պարտավորվում է օգտագործել տրամադրված վագոնները կողմերի համաձայնեցված հայտին համապատասխան:
«Նովոստի-Արմենիա» - Որքանո՞վ է արդյունավետ գործում «Կովկաս նավահանգիստ – Փոթի նավահանգիստ – Կովկաս նավահանգիստ» երկաթուղային-լաստանավային ուղեգիծը, որով Հայաստան է բերվում բեռների մեծ մասը և որը մեր հանրապետության համար հատուկ նշանակություն ունի:
Խ. Մատչանով – Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ որպես միջազգային երկաթուղային-լաստանավային ուղեգծի օպերատոր՝ «ԲՖԻ»-ն իր գործունեությունը սկսել է 2007 թ.-ի մայիսին հենց «Կովկաս նավահանգիստ – Փոթի նավահանգիստ – Կովկաս նավահանգիստ» երկաթուղային-լաստանավային ուղեգծում: Սա, մեր կարծիքով, առաջին խոշոր և բավականին հաջողված միջազգային նախագիծն էր:
«Կովկաս նավահանգիստ – Փոթի նավահանգիստ – Կովկաս նավահանգիստ» միջազգային տրանսպորտային միջանցքը Հայաստանի ուղղությամբ հետագայում ևս թույլ է տալիս տեղափոխել անհրաժեշտ բոլոր բեռները ամենակարճ ժամկետներում և նվազագույն ծախսերով: Այս լաստանավային ուղեգծում տեղափոխումն իրականացնում է «գետ-ծով» դասի (RO-RO ship) «СМАТ» բազմապրոֆիլ երկաթուղային-լաստանավային նավը:
Այն ունի ոչ մեծ «դրաֆտ», որը հնարավորություն է տալիս մուտք գործել նավահանգիստ փոքր խորությունից, մասնավորապես՝ Կովկաս նավահանգիստ: Լաստանավը տեղավորում է 50 ցիստեռն (50 հացահատիկի վագոն) կամ 40 ունիվերսալ փակ վագոն, 21 220 ֆութանոց կոնտեյներներ: Լաստանավը կարելի է օգտագործել որպես ավտոմոբիլային՝ մինչև 80 մեքենայի բեռնմամբ, ինչպես նաև ոչ մեծ բեռներ տեղափոխելու համար: Այն նախատեսված է 1520 մմ երկաթուղագիծ ունեցող, ինչպես նաև 1435 մմ եվրոպական երկաթուղագիծ ունեցող վագոնների տեղափոխման համար:
Ցավոք, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները մինչև հիմա անդրադառնում են մեր աշխատանքի վրա, միջոցների պակաս է նկատվում վաճառողների և գնորդների միջև բեռնաշրջանառության ավելացման համար, ինչի հետևանքով նվազում է բեռնափոխադրումների ծավալը: Միևվնույն ժամանակ, բեռնափոխադրումների ծավալների աճի միտումների կրճատումը խորացվում է նաև բեռնատար վագոնների սուր դեֆիցիտով:
Ինչպես հայտնի է, այս տարի «ՌԵ» ԲԲԸ-ի ողջ շարժակազմը փոխանցվել է մասնավոր օպերատորական ընկերությունների: Այս կապակցությամբ դեռևս չկա կազմակերպվածություն այս ընկերությունների աշխատանքում, և այժմ ոչ միշտ է հնարավոր օպերատիվ կերպով և ժամանակին շարժակազմ ստանալ բեռը տեղափոխելու համար: Իսկ եթե բեռը տեղափոխվում է Հայաստան կամ ԱՊՀ երկրներ, այսինքն շարժակազմը դուրս է գալիս ՌԴ տարածքից, ապա շարժակազմի սեփականատերը ոչ միշտ է համաձայնում տրամադրել անհրաժեշտ վագոնները: Այսպիսով, շուկայում երկաթուղային վագոնների արհեստական դեֆիցիտ է ստեղծվում:
Կարճ ժամկետներում «ՌԵ» վագոնների պարկը սեփականատերերին տրամադրելը խախտեց վագոնների տրամադրման, վերադարձի, վագոնների պահպանման գործող համակարգը և վագոններն օգտագործելու համակարգի շատ այլ հարցեր: Այս ամենը հանգեցրեց վագոնների պարկի դեֆիցիտի շղթայաձև ռեակցիայի, ինչի մասին խոսում էին ՌԴ նախագահն ու վարչապետը:
«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն է հայկական ուղղությամբ ձեր ընկերության բեռնափոխադրումների դինամիկան:
Խ. Մատչանով – Այսօրվա դրությամբ դեպի Հայաստան Կովկաս նավահանգստի միջոցով բեռնաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով: Այժմ իրավիճակն այնպիսին է, որ լաստանավերը ստիպված են վնասով աշխատել՝ մեկ երթուղու ժամանակ տեղափոխելով 10-25 վագոն՝ նախատեսված 40-ի փոխարեն: Կրճատվել է նաև շարժման ինտերվալը, այժմ ամսվա ընթացքում երկու երթուղի է իրականացվում՝ նախատեսված չորսի փոխարեն: Սակայն չնայած փոքր ծանրաբեռնվածությանը, լաստանավերը կանոնավոր կերպով շարժվում են Կովկաս-Փոթի-Հայաստան ուղեգծով: Մենք հասկանում ենք, որ դեպի Հայաստան բեռների տեղափոխման երթուղիների թիվը սահմանափակ է:
«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ հիմնական դժվարությունների հետ է բախվում ձեր ընկերությունը դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելիս:
Խ. Մատչանով – Դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելիս դժվարությունները բավականին շատ են: Դա և վագոններ չտրամադրելն է, օրինակ երբ 2011 թ.-ի հունվարին մենք պետք է հանրապետություն տեղափոխեինք 200 վագոն բեռ, սակայն մեզ ընդամենը 30 վագոն էր տրամադրվել, դա և շարժակազմի դեֆիցիտն է, որը նկատվում է 2011 թ.-ի հունիսից, ինչպես նաև վառելիքի և այլ քսանյութերի, նավահանգիստներում մեր նավերի սպասարկման սակագների մշտական աճն է:
Վերը նշված և մյուս բոլոր խնդիրները լուծվում են մեր կողմից աշխատանքային կարգով բանակցությունների միջոցով: Այժմ հիմնական դժվարությունը բեռնափոխադրումների ծավալների բացակայությունն է: Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային ուղեգծում մենք ամսական կարող ենք իրականացնել 6 երկկողմ երթուղի՝ ապահովելով բեռների տեղափոխումը, Կովկաս նավահանգստում անցնելով մաքսային ընթացակարգերը, պահեստում տեղադրելով բեռները:
Սակայն շարժակազմի բացակայության պատճառով, որն անհրաժեշտ է մեզ բեռների հոսքը սպասարկելու համար, մեր ընկերությունը չի կարողանում երկաթուղային վագոններ տրամադրել բարձելու համար: Չկան վագոններ, չկա բեռների հոսք, համապատասխանաբար չկա նաև լաստանավերի աշխատանք:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում