Հայ կոմպոզիտորական արվեստը համաշխարհային ճանաչման է դատապարտված

18.11.2011, 19:25
Հայ կոմպոզիտորական արվեստը համաշխարհային ճանաչման է դատապարտված
Հայ կոմպոզիտորական արվեստը համաշխարհային ճանաչման է դատապարտված

Վերջերս եք վերադարձել «Crescendo» երաժշտական միջազգային փառատոնից, որը կայացավ Ռուսաստանի Կեմերովո քաղաքում: Ի՞նչ տպավորություններ ունեք փառատոնից:

Ս.Սմբատյան. Սա իմ առաջին ելույթը չէ «Crescendo» փառատոնում, որն ինձ համար պարզապես փառատոն չէ, որտեղ հանդես են գալիս ինչպես համաշխարհային մեծություններ, այլ նաև երաժշտական ասպարեզում նոր հայտնված մարդիկ: Իմ յուրաքանչյուր մասնակցության հետ ես նկատում եմ, որ երաժիշտների թիմը փոխվում և զարգանում է: Ինձ համար չափազանց կարևոր է հայտնի երաժիշտների հետ շփումը, որոնց շրջանում հատուկ տեղ է զբաղեցնում Դենիս Մացուևը: Այսօր նա համարվում աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը: Ամեն երաժիշտի չի հաջողվում նման ճանաչման հասնել:

Նա միաժամանակ չի մոռանում նաև երիտասարդ կատարողների մասին՝ իր վրա վերցնելով ծանր լուծ՝ լայն լսարանին ներկայացնելու երիտասարդ նորաթուխ երաժիշտների: Ինչ վերաբերում է իմ երգացանկին, նշեմ, որ փառատոնում ես ելույթ եմ ունեցել որպես Կուզբասի Մարզպետական նվագախմբի դիրիժոր: Մենք կատարեցինք «Կոնցերտ ջութակի համար», «Եվգենի Օնեգին» օպերայի արիաներ, Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետը», Սկրյաբինի «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար»: Որպես Կուզբասի Մարզպետական նվագախմբի դիրիժորներ են հանդես եկել նաև նվագախմբի գլխավոր դիրիժոր Տաո Լինը և իմ մոսկվացի ընկեր, գործընկեր Յուրի Տկաչենկոն: «Crescendo»-ն այն փոքրաթիվ փառատոներից է, որից հետո ես գործընկերների հետ ջերմ ու խորը հարաբերություններ եմ հաստատում:

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ ելույթներ է ծրագրում Երիտասարդական նվագախումբն առաջիկայում:

Ս.Սմբատյան. Ինչպես գիտեք, նվագախումբը շատ ակտիվ է: Մենք մշտապես նոր կրեատիվ գաղափարներ ու հայեցակարգեր ենք ունենում: Այդպես առաջացավ «Crescendo» փառատոնը Հայաստանի երիտասարդական նվագախմբի հիման վրա անցկացնելու գաղափարը: Մեզանով արդեն իսկ հետաքրքրվում են այնպիսի ճանաչված վարպետներ, ինչպես Գերգիևը, Վենգերովը, Մացուևը: Ծրագրերը շատ են, և հույս ունեմ, որ դրանք բոլորն էլ կիրագործվեն: Ինձ ուրախացնում է, որ ծրագրերը երկարաժամկետ բնույթ են կրում, իսկ դա խոսում է մեր մտադրությունների լրջության մասին: Նվագախումբն առաջարկություններ է ստացել համաշխարհային ամենահայտնի գործակալներից՝ համաշխարհային հյուրախաղեր անցկացնելու նպատակով: Մեր ուղևորությունների ժամանակացույցը լրացված է մինչև 2014 թվականը, իսկ աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկրները: Մենք հանդես կգան ամենուր, որտեղ սիրում են դասական երաժշտությունը: Դասական երաժշտության մայրաքաղաք Բեռլինում վերջերս կայացած համերգից հետո ես հասկացա, որ արվեստում գերակշռող գաղափարը ոչ թե ազգային կամ ռասակայան պատկանելիությունն է, այլ պրոֆեսիոնալ որակը: Մեր հաջողությունները վկայում են Հայստանի պետական երիտասարդական նվագախմբի պրոֆեսիոնալ մակարդակի մասին:

«Նովոստի-Արմենիա». Արդեն վաղը դուք մեկնում եք Եվրոպա: Պատմեք, խնդրեմ, ձեր համերգային ծրագրի մասին:

Ս.Սմբատյան. Եվրոպայի ազգային երիտասարդական նվագախմբերի ֆեդերացիայի հրավերով (EFNYO) ես մեկնում եմ Բրյուսել, այնուհետև՝ Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա և Ռուսաստան, որտեղ հանդես կգանք համերգներով: Սակայն կցանկանայի հիմա չբացել առաջիկա շրջագայության մանրամասները:

«Նովոստի-Արմենիա». Նախորդ տարի նվագախումբը դարձավ Առնո Բաբաջանյանի անվան հայ ժամանակակից կոմպոզիտորնորի փառատոնի կազմակերպիչներից մեկը: Կանցկացվե՞ն, արդյոք, նմանատիպ փառատոներ նաև հետագայում:

Ս.Սմբատյան. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-ՖԵՍՏ-ը մեկնարկեց մեկ տարի առաջ: Դա հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտական փառատոն է, որն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս տարի փառատոնը բացվում է նոյեմբերի 21-ին՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով:

Փառատոնի նպատակը հայ կոմպոզիտորական և երաժշտական արվեստը քարոզելն է: Մենք ցանկանում ենք, որ հասարակությունը հնարավորին չափ մեծ թվով հայ ժամանակակից հեղինակների ճանաչի, այցելի նրանց համերգներին: Այդ տեսանկյունից, ինձ թվում է, որ նախորդ փառատոնը կայացավ, որովհետև առաջին փառատոնից հետո մարդիկ ավելի հաճախ սկսեցին լսել ժամանակակից հայ կոմպոզիտորներին և ավելի հաճախ սկսեցին գնալ նրանց համերգներին: Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարող այլ նվագախմբեր բազմիցս նշել են, որ մենք դրան ազդակ հաղորդեցինք, իսկ մյուսները միացան մեր նախաձեռնությանը: Իմ կարծիքով, հայ կոմպոզիտորական արվեստը դատապարտված է համաշխարհային ճանաչման, որովհետև մենք ունենք դրա բոլոր հիմքերը: -0-