Պուտինի առաջադրման հետ կապված հայ-ռուսական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններ ակնկալել պետք չէ. փորձագետ

26.09.2011, 13:58
Պուտինի առաջադրման հետ կապված հայ-ռուսական հարաբերություններում  սկզբունքային փոփոխություններ ակնկալել պետք չէ. փորձագետ
Պուտինի առաջադրման հետ կապված հայ-ռուսական հարաբերություններում  սկզբունքային փոփոխություններ ակնկալել պետք չէ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի պաշտոնում առաջադրվելու  առաջարկի հետ կապված հայ-ռուսական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններ պետք չէ ակնկալել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շաբաթ օրը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ընթացքում ներկա վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջարկել է իր թեկնածությունը ներկայացնել նախագահի պաշտոնի համար՝ հայտնելով, որ ինքը կգնա կառավարություն աշխատելու:

«Սզբունքային փոփոխություններ, ամենայն հավանականության, ակնկալել պետք չէ, քանի որ այդ հարաբերությունների բնույթը ոչ միայն անհատականացված, այլ բնականաբար ինստիտուցիոնալ-ռազմավարական բնույթ է կրում»,- ասաց Մարկարովը:

Ըստ նրա՝ դրանից ելնելով կարելի է ենթադրել, որ զարգացման այն կուրսը և  ուղղությունը, որը գոյություն է ունեցել մինչև վերջին շրջանը, պետք է շարունակվի:

Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական և ռազմաքաղաքական համախոհներ են: Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմակայանը, որը երկրի անվտանգությունն է ապահովում: Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է:
 
Խոսելով Ռուսաստանի ներկա քաղաքական իրավիճակի մասին` Մարկարովը նշել է, որ կատարվածը սպասելի էր: «Վերջին տարվա ընթացքում որոշակի զարգացումների համատեքստում, որոշակի սկեպսիսը, հատկապես հաշվի առնելով Պուտինի վերադարձը կանխելու որոշակի արևմտյան փորձերը, յուղի վրա կրակ էր լցնում: Տվյալ դեպքում՝ նման որոշում կայացնելով, ռուսական քաղաքական համակարգը ևս մեկ անգամ ցույց տվեց իր անկախությունը քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման հետագա ուղղության հարցում»,- ասել է Մարկարովը՝ ավելացնելով, որ որոշումը կայացվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: -0-