Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն այդ երկրում իշխանափոխությունից հետո

11.01.2011, 15:49
Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն այդ երկրում իշխանափոխությունից հետո
Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն այդ երկրում իշխանափոխությունից հետո

Դրանք շատ քիչ են և հիմնականում վերաբերում են լծակներին և հնարավորություններին, որոնք օգտագործում է մի առաջնորդը մյուսի վրա ճնշում գործադրելու համար: Այժմ կայանում են այն ինստիտուտներն ու կառույցները, որոնց մասին մենք երազել ենք, դրանց թվում են նաև միջազգային դատարանները (սա շատ մեծ առաջընթաց է), դատարաններ, որոնք կարող են դատավճիռ ներկայացնել ցեղասպանություն գործած պետությունների նախկին վարչապետերին: Ստեղծվում են դիվանագիտության և քաղաքականության մեխանիզմներ, որոնք նպատակաուղղված են ցեղասպանությունների կանխարգելմանը: Այսպիսով, մենք ցեղասպանություններին հակազդելու որոշ գործիքներ ունենք:

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով՝ Թուրքիան երբևէ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա եղավ Հոլոքոստը ճանաչած Գերմանիայի դեպքում:

Ի. Չառնի – Կարծում եմ, որ՝ այո: Սակայն դրա համար կպահանջվի համբերություն և իմաստություն: Իմ կարծիքով՝ այն, որ հիմա արդեն թուրքական մտավորականության մեծ թվով ներկայացուցիչներ կան, ովքեր չեն վախենում ճանաչել ցեղասպանության փաստը, արդեն մեծ քայլ է առաջ: Նրանք չեն վախենում խոսել այդ մասին, չնայած նրանց հետապնդում են և բանտ են նստեցնում: Դա նշանակում է, որ Թուրքիայում ժողովրդավարայնացման ինչ-որ գործընթաց կա, որը «ներքևից է» գալիս:

Սակայն ինձ թվում է, որ Թուրքիան այնքան ժամանակ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ չի փոխվել իշխող ռեժիմը: Վերջին ժամանակներս մենք Թուրքիայում մի շարք առողջ փոփոխությունների վկաներ ենք դարձել, ինչը թույլ է տալիս դրական ելքի հույս ունենալ: Այո, մենք կհաղթենք, սակայն պետք է լինենք շատ զգուշավոր եզրափակիչ մասում, որը կզարգանա փուլառփուլ, և առաջին փուլը կդառնա Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը:

Սակայն չարժե մոռանալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը բավականին հիվանդագին է Թուրքիայի համար, որը պայմանավորված է որոշ բարոյական գործոններով, մասնավորապես՝ արածի համար ամոթի զգացումով, որը նրանք պետք է վերաիմաստավորեն և հաղթահարեն: Իմ կարծիքով՝ թուրքերի հիմնական խնդիրը հենց այս գործոնն է: Ամոթը, որը նրանք չգիտեն ինչպես հաղթահարել: Դա իմ անձնական տպավորությունն է, որը ես ստացել եմ վերջին անգամ Թուրքիա այցելության ժամանակ:

«Նովոստի-Արմենիա» - Հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերություններում տեղ գտած վերջին զարգացումները՝ Դուք հնարավոր համարու՞մ եք, որ Իսրայելը կարող է հրաժարվել ժխտողականության քաղաքականությունից:

Ի. Չառնի – Ոչ, ես չեմ կարծում, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը այդ պատճառով: Ամենայն հավանականությամբ մենք կստանանք ձայների ևս 20 տոկոս Քնեսեթում ցեղասպանության ճանաչման համար: Ես կցանկանայի, որ Իսրայելը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, սակայն չէի ցանկանա, որ դա տեղի ունենար Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով: Ճանաչումը պետք է լինի անկեղծ և գիտակցված:

Հայոց ցեղասպանության և Հրեաների հոլոքոստի միջև շատ ընդհանուր բան կան, սակայն կան նաև որոշ տարբերություններ: Բայց կարևորն այն է, որ սպանվել են միլիոանավոր անմեղ մարդիկ, և այդ հանցագործություններից ոչ մեկը չի կարելի մյուսից բարձր դասել: Հոլոքոստը ճանաչվել է ոչ թե այն պատճառով, որ հրեաները ավելի կարևոր են հայերից: Պարզապես Գերմանիան բոլոր առումներով ավելի զարգացած երկիր է, որն անհրաժեշտ է համարել գնալ նման քայլի:

Հոլոքոստը սթափեցնող դեր խաղաց, և դրանով այն կարևոր է պատմության համար: Միայն Հոլոքոստի ճանաչումից հետո աշխարհն ուշադրություն դարձրեց այդ խնդրին, չնայած Հոլոքոստից առաջ ևս աշխարհի տարբեր մասերում զանգվածաբար ոչնչացնում էին մարդկանց:

Միաժամանակ նախորդ դարի կեսերին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը գիտությանը հայտնի էր որպես «մոռացված ցեղասպանություն», սակայն այն այլևս մոռացված չէ:-0-