Մեր քաղաքականությունը մարդկային հարաբերություններն են
«Նովոստի-Արմենիա» - Որո՞նք են Ձեր գլխավորած հիմնադրամի նպատակներն ու խնդիրները։
Ա.Սմբատյան - Մեր քաղաքականությունը մարդկային հարաբերություններն են՝ մշակույթի բարձր դրսևորումը։ Անգամ եթե պետությունների միջև գոյություն ունեն բավականին սուր հարցեր, պետք է գործեն կառույցներ, ինչպես մեր Հիմնադրամը, որոնք Համագործակցության քաղաքացիներին թույլ են տալիս, նախևառաջ երիտասարդներին, շփվել, գիտության և մշակույթի, կրթության ոլորտներում միմյանց ներկայացնել իրենց բացահայտումները։
«ԱՊՀ» հապավումը որոշ մարդկանց մոտ բացասական է ընկալվում, թե դա վերադարձ է անցյալ։ Հիմնադրամի աշխատանքը, նախևառաջ երիտասարդության հետ, կոչված է ապացուցել հակառակը։ Ի հակառակ մեզ՝ անցյալի մարդկանց, նոր սերունդը զգացմունքային անցյալ չունի։ Գոյություն ունեն ինչ-որ պատմական փաստեր։ Համագործակցության երիտասարդությունն այսօր ինքն է տնօրինում իր զգացմունքային պատմությունը, և մենք կարող ենք նրանց օգնել, որպեսզի նա դրականորեն կառուցվի՝ բարեկամության, համագործակցության, փոխըմբռնման վրա։
Օրիանկ՝ մյուս տարի մենք նշելու ենք Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակը։ Ինչպես ցույց տվեց ժամանակը, ԱՊՀ երկրները տնտեսականապես և քաղաքականապես շատ արագ ցրվեցին, և այժմ շատ նրբորեն որոնումներ են ընթանում ընդհանուր հետաքրքրություններ գտնելու առումով: Հիմնադրամը ստեղծված է, որպեսզի ունիվերսալ բաղադրատոմս գտնի, թե ինչպես է հնարավոր գրավիչ դառնալ միմյանց համար։ Նոր իրողությունից ելնելով՝ նոր կերպ ենք հարաբերություններ կառուցում՝ կրթություն, գիտություն, մշակույթ, մշակութային ժառանգություն, զանգվածային հաղորդակցություններ, երիտասարդության հետ աշխատանք, սրանք մարդկության համար հասկանալի բաներ են, հենց դրանք են մեզ համախմբում։ Մենք պետք է քաղաքակիրթ ձևով շփվենք ի շահ մեր ժողովուրդների և պետությունների։
«Նովոստի-Արմենիա» - Հիմնադրամի վարչության կազմում համագործակցության ութ երկրներ են ներառված, որոնք պայմանագիր են կնքել ՊՀՄՀ ստեղծման վերաբերյալ։ Ինչպե՞ս է հաջողվում փոխգոծակցել այդ իրավիճակում՝ հաշվի ատնելով հիմնադրամի որոշ մասնակիցների «անհարթ» հարաբերությունները։
Ա.Սմբատյան - Հիմնադրամը միջազգային կազմակերպություն է, որի վարչության մեջ են մտնում Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի լիազորված ներկայացուցիչները, որպես կանոն՝ նախարարի մակարդակով։ Օրինակ՝ Հայաստանը շատ արդյունավետ ներկայացնում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Վարչությունը կոլեկտիվ ժողովրդավարական մարմին է, դրա բոլոր որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, և անդամներից ամեն մեկը մեկ ձայն ունի։ Վարչությունն իր կազմից նախագահ և համանախագահ է ընտրում՝ հասարակական հիմունքներով աշխատող։
Ներկայումս վարչության նախագահն է Ղազախստանի կրթության և գիտության նախարար Ժանսեիթ Թույմեբաևը, համանախագահն է ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Մայիսի 22-ից վարչության նախագահ կդառնա Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլ օղլին, համանախագահ կմնա Շվիդկոյը։ Ռոտացիոն սկզբունքով և այբբենական կարգով վարչության հաջորդ նախագահ կընտրվի Հայաստանի ներկայացուցիչը։
ՊՀՄՀ-ն ոչ քաղաքական և ոչ քաղաքականացված, այլ հենց հումանիտար կազմակերպություն է։ Մեր բոլոր նախագծերն ուղղված են Համագործակցության երկրների ժողովուրդների և մշակույթի մերձեցմանը։ Վերցրեք Հիմնադրամի նախագծերից մեկը, որի մասին շատ են խոսում այս օրերին՝ ԱՊՀ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։ Այդ կոլեկտիվը, որը միավորել է Համագործակցության բոլոր երկրների երիտասարդ երաժիշտներին, իր տեսակով մեր երկրների ստեղծագործական համագործակցության օրինակ է, այն բանի օրինակը, որ մենք ի վիճակի ենք միասին գործելու։
«Նովոստի-Արմենիա» - Ե՞րբ են սկսվում այդ նվագախմբի հյուրախաղերը, և ո՞վ է ղեկավարը։
Ա.Սմբատյան - Այս տարի տաղանդավոր կատարողների հանդեպ «շեֆությունն» իր վրա է վերցրել Վլադիմիր Սպիվակովը։ Նա երիտասարդությանը պատրաստել է պատասխանատու միջազգային հյուրախաղերի՝ այս տարվա առաջին համերգները նվիրված են Մեծ Հաղթանակի 65-ամյակին։ Մայիսի 7-ին երաժիշտները ելույթ կունենան Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճում։ Մայիսի 10-ին երիտասարդ երաժիշտները հանդես կգան Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում։ Սեպտեմբերին՝ ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում։
Բանակցություններ են ընթանում, որպեսզի մյուս տարի երաժիշտների հետ աշխատի Վալերի Գերգիևը։ Ի դեպ, նույն օրերին Փարիզում կկայանա հանդիպում Մեծ Հայրենական պատերազմի Համագործակցության երկրների և Ֆրանսիայի վետերանների հանդիպումը։
«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ նախագծեր են իրականացվելու Հայաստանում ՊՀՄՀ աջակցությամբ։
Ա.Սմբատյան – Լայնամաստաբ միջոցառումներից՝ մայիսի 14-ին կբացվի ազգային կինոստուդիաներում ստեղծված պատերազմի մասին ֆիլմերի փառատոնը, հունիսին՝ Համագործակցության մասնակից պետությունների VI երիտասարդական Դելֆյան խաղերը, Արամ Խաչատրյանի անվան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթը։
Հայաստանի կողմից կաջակցվի և կառաջարկվի միջազգային վիրտուալ շախմատի ԱՊՀ Գավաթի մրցույթը՝ «ԱՊՀ-ի շախմատներ»։ Երևանում ավանդաբար կանցկացվեն արդեն ավանդական ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների, գրողների և հրատարակիչների IV ֆորումը, ռուսալեզու և մի շարք այլ ռադիոկայանների III միջազգային հումանիտար փառատոնը, Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Հայաստանում ծրագրված է սեպտեմբերին։ Եվ, իհարկե, մեր շատ հայրենակիցներ ՊՀՄՀ աջակցության շնորհիվ ԱՊՀ մյուս երկրներում կկարողանան մասնակցել Հիմնադրամի բազմաթիվ նախագծերին։ Տարին խոստանում է հագեցած լինել։ -0-

