Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում հանրապետության ինքնիշխանության և անվտանգության երաշխիքն է

19.10.2009, 17:24
Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում հանրապետության ինքնիշխանության և անվտանգության երաշխիքն է
Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում հանրապետության ինքնիշխանության և անվտանգության երաշխիքն է

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի՝ պաշտպանական ոլորտում համագործակցության ներկայիս վիճակն ու հեռանկարները:

Վ. Լիտովկին. Փաստ է, որ Ռուսաստանն ու Հայաստանը երկկողմ դաշնակիցներ են: Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում նրա իքնիշխանության և անվտանգության երաշխիքն է: Կարծում եմ, որ սա հասկանում է և Թուրքիան, և Ադրբեջանը, և շատ այլ երկրներ: Գյումրիում ռուսական ԶՈՒ թիկունքում կանգնած է ոչ միայն հայկական բանակը, այլև ողջ Ռուսաստանն իր հզոր հրթիռամիջուկային ուժով:  

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ եք կարծում, ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ն ի զորու՞ է, արդյոք, իրական ուժ դառնալ, որն ի վիճակի կլինի առկա մարտահրավերներին դիմակայելու լուրջ խնդիրներ լուծել:

Վ. Լիտովկին. Առայժմ չեմ կարծում, քանի որ ԱԱՀՈՒ-ն կազմակերպություն է թղթի վրա, և դրան չեն միացել ոչ Բելառուսը, ոչ կենտրոնական Ասիայի երկրները: ԱԱՀՈՒ-ն գաղափար է, շատ լավ ու շատ օգտակար գաղափար, առաջին հերթին` անհրաժեշտ Կենտրոնական Ասիայի խնդիրները լուծելու համար: Չեմ կարծում, որ քանի դեռ Ռուսաստանը հրթիռամիջուկային զենք ունի, կարող են սպառնալիքներ ծագել արևմտյան, արևմտաեվրոպական երկրների կամ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի, Բելառուսի կամ ԱՊՀ մյուս երկրների նկատմամբ:

Իսկ Կենտրոնական Ասիայի համար շատ արդիական է, քանի որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հեռանալու դեպքում իրավիճակը կտրուկ կվատանա: Թալիբանը ծայրահեղ ագրեսիվ, ծայրահեղական, կրոնական ուղղություն է, և նրանք կփորձեն իրենց գաղափարախոսությունը պարտադրել մնացած մահմեդականներին՝ սկսած Ղրղզստանից, Ուզբեկստանից և այլն՝ դեպի հյուսիս: Ռուսաստանը պետք է պատրաստ լինի դրան, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն Աֆղանստանում հաղթանակի հասնել չեն կարող: Նման պատերազմում հաղթելու համար պետք է հումանիտար, ֆինանսական, քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերի մի ամբողջ համալիր լուծել, և քանի դեռ այդ հարցերը չեն լուծվել, ոչ մի զենք երբեք չի օգնի: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը ստեղծում է այս ուժերը, առաջին հերթին Կենտրոնական Ասիայի պաշտպանության համար, ինչպես նաև ՆԱՏՕ-ից ու ԱՄՆ-ից հետո որպես երկրորդ էշելոն ապահովության համար:     

«Նովոստի-Արմենիա». Քաջ հայտնի է, որ ադրբեջանին զինում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Ուկրաինան և Իսրայելը: Թուրքիայի դեպքում ամեն ինչ պարզ է, իսկ ի՞նչ նպատակներ են հետապնդում Ուկրաինան ու Իսրայելը` զինելով Ադրբեջանին: 

Վ. Լիտովկին. Նախևառաջ ինձ թվում է` բիզնեսի նպատակները: Ուկրաինան խորհրդային զենքի հսկայական պաշարներ ունի` չնսյած այն բանին, որ նա այդ զենքն իրացրել է շատ երկրներում և ոչ միայն սպիտակ արտահանմամբ, այլև, այսպես կոչված, մոխրագույն և սև արտահանման միջոցով: Զենքը պետք է ինչ-որ տեղ սպառել, այն ժանգոտվում է, կորչում, թեկուզ շատ էժան գնով Ադրբեջանին այդ հնոտին կարելի է վաճառել: Իսրայելն, իհարկե, նույնպես բիզնեսի նպատակներ ունի, բայց Իսրայելի զենքը բարձր տեխնոլոգիական է, որի համեմատությամբ խորհրդային զենքը բավականաչափ արդյունավետ չէ: Սրանք թռչող սարքավորումներ են, հաշվողական համալիրներ, սա հրետանու և տանկերի նորացում է, կապ, նավիգացիա և շատ այլ բաներ, Իսրայելն այստեղ աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում, և ցանկացած բանակի համար մարտ ապահովելու այս համակարգը մեծ հետաքրքրություն է ներկայացնում:    

Չեմ կարծում, որ այս կամ այն կողմն Ադրբեջանին զինում է Հայաստանի դեմ: Սա ընդամենը բիզնես է:Պետք է հիշել զենքի բնույթը. այն մեղավոր չէ, որ իրեն օգտագործում է այս կամ մյուս կողմը: Այդ իսկ պատճառով մարդկային գործոնը առաջնային է, զենքն ընդամենը մարդկային կամքի իրականցման միջոց է:  

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կհամարձակվե՞ր Ղարաբաղի դեմ պատերազմ սկսել 2008 թ.-ի օգոստոսին վրացական արշավի հաջողության դեպքում:

Վ. Լիտովկին. Չի բացառվում: Բայց, միայն պարզամիտ մարդը կարող է հուսալ, որ վրացական արշավը կարող էր հաջողվել: Վրաստանը չի կարող հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում: Սա ավելի շուտ շատ մեծ ավանտյուրա էր, որն ավարտվեց արյունահեղությամբ և Վրաստանի տարածքի 20 տոկոսի կորստով: Պետք էր հասկանալ, որ Ռուսաստանը դա այդպես չէր թողնի: Վրաստանին վերածել էին փորձադաշտի` տեսնելու համար, թե Ռուսաստանը կսասանվի՞, արդյոք:  Ռուսաստանը չսասանվեց, և պետք է հասկանել, որ երբեք էլ չի սասանվի: -0-